|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Միջազգային հանցավոր խումբը մի շարք կիբեռհարձակումներ է իրականացրել ավելի քան 10 երկրների, այդ թվում՝ Հայաստանի, ԱՊՀ այլ պետությունների և Եվրամիության բանկոմատների վրա. հայտնում է ТАСС-ը:
Այդ մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով Group-IB կիբեռհանցագործությունների և խարդախությունների կանխման և հետաքննության միջազգային ընկերությունը:
Հարձակումների են ենթարկվել Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների և Իսպանիայի բանկերը: Նշվում է, որ հատուկ ծրագրային ապահովման միջոցով հանցագործները ստիպում են բանկոմատներին գումար տրամադրել:
Թե որքա՞ն գումար են կորցրել տուժած բանկերը, չի հաղորդվում:
Նշենք, որ ԿԲ-ից հերքում են հրապարակվածը: