Փոխարժեքներ
12 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.54 |
EUR | ⚊ | € 409.11 |
RUB | ⚊ | ₽ 4.1315 |
GBP | ⚊ | £ 490.12 |
GEL | ⚊ | ₾ 141.62 |
Ֆրանսահայերի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՀՅԴ գաղափախոսության մասին հայտարարությունները պատահական չեն. նպատակը նոր զիջումների համար հող նախապատրաստելն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի երրորդ հանրապետության հիմնադրման առաջին օրից երկրում եղել է միայն մեկ կուսակցություն՝ ՀՅԴ, և բոլոր կուսակցությունները գործել են Հայ հեղափոխական դաշնակցության գաղափարախոսության ներքո։
«Փաշինյանը պետք է հասկանա, որ ՀՅԴ նպատակը մշտապես եղել է Հայաստանը, ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, և դա ամենևին չպետք է հակադրության մեջ դնել մեր մյուս իրավունքների հետ` կլինի դա Ցեղասպանության միջազգային ճանաչումը կամ Արցախի հայկականությունը, որի համար մղված պայքարը ՀՀ–ի դեմ ուղղված չէր, ինչպես փորձում էր այդպեսին դարձնել Նիկոլ Փաշինյանը»,– նշեց Սաղաթելյանը։
Կառավարության ղեկավարի նման հայտարարությունները, ըստ նրա, դրդված են այն կապիտուլյացիայի պայմանագրից, որը Փաշինյանը կոչում է խաղաղության պայմանագիր և քննարկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Սաղաթելյանի կարծիքով` այդ պայմանագրում կա մի կետ, որտեղ Փաշինյանն Ալիևի առաջ պարտավորվում է, որ կսահմանափակվի բոլոր այն հասարակական–քաղաքական ուժերի գործունեությունը, որոնք կարծարծեն վերոնշյալ հարցերը։
«Հետևաբար Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում իր նոր զիջումները հիմնավորելու համար»,– ավելացրեց ՀՅԴ ներկայացուցիչը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: