կարևոր
496 դիտում, 5 ժամ առաջ - 2025-02-26 19:08
Քաղաքական

Նոր կապիտուլյացիայի պայմագիր է․ Իշխան Սաղաթելյանը՝ Ադրբեջանի հետ բանակցվող պայմանագրի մասին

«Դա խաղաղության պայմանագիր չէ, դա  կապիտուլյացիայի, Հայաստանի նվաստացման պայմանագիր է»,- ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի  ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մասին հարցերին։

Նա նշեց, որ Հայաստանն ամեն անգամ բավարարում է Ադրբեջանի պահանջները, Ադրբեջանը ներկայացնում է նոր պահանջներ. «ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից, Սահմանադրության փոփոխությունից, դրանք բոլորը Ադրբեջանի պահանջներն են, որոնք Հայաստանի խամաճիկ կառավարությունը հերթականությամբ  իրականացնում է։ Հետևաբար, դա չի կարող լինել խաղաղության պայմանագիր, համապարփակ, նոր կապիտուլյացիայի պայմանագիր է, որով երբեք  խաղաղության չենք հասնի»։