|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադին նոր հարձակումներ է պլանավորում եվրոպական երկրներում: Այդ մասին հայտնում է Газета.ру-ն`վկայակոչելով The Telegraph-ը, որն, իր հերթին, հղում է անում քրդական հետախուզության ղեկավար Լահուր Թալաբանիին:
«Մենք պատրաստվում ենք ավելի շատ թվով հարձակումներ տեսնել Արևմուտքում, որոնց նպատակն է բարձրացնել ծանր կորուստներ կրած մարտիկների ոգին»,- ասել է նա:
Թալաբանին նաև նշել է, որ Իրաքի տարածքում կարող են նոր երիտասարդ ծայրահեղականների խմբեր հայտնվել, եթե երկրի իշխանություններն այդ ուղղությամբ արմատական քաղաքական բարեփոխումներ չիրականացնեն: