Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լիբանանի արտգործնախարար Աբդուլլահ Բուհաբիբը ամերիկյան CNN հեռուտաալիքի հետ հարցազրույցում Իսրայելին է պատասխանատու համարել նախօրեին Բեյրութի Դահիյա արվարձանում ՀԱՄԱՍ-ի գրասենյակում պաղեստինյան այս խմբավորման բարձրաստիճան պաշտոնյա Սալեհ ալ-Արուրիի սպանության եւ Քերմանում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի համար։
Նախարարը մտավախություն է հայտնել, որ Մերձավոր Արեւելքում տարածշրջանային մեծ պատերազմ է հասունանում։
«Մեզ անհանգստացնում է այն, որ կարող է պատերազմ սկվսել, քանի որ Լիբանանի կառավարությունն ու ժողովուրդը պատերազմ չեն ցանկանում։ Մենք ցանկանում ենք խաղաղության հասնել մեր հարավային սահմաններում։ Չենք ցանկանում, որ այն, ինչ տեղի է ունենում հարավում, տարածվի ողջ Լիբանանում։ տարածաշրջանային պատերազմ չենք սիրում, քանի որ այն վտանգավոր է բոլորի համար, վտանգավոր է Լիբանանի եւ Իսրայելի եւ տարածաշրջանի բոլոր երկրների համար»:
Թել Ավիվին հակահարված տալու լիբանանյան «Հեզբոլլահ»-ի հնարավոր մտադրությունների մասին հարցին ի պատասխան՝ նախարարն ասել է, որ Լիբանանի կառավարությունը բանակցություններ է վարում «Հեզբոլլահ»-ի հետ՝ խմբավորմանը հետ պահելու նման գործողություններից։ «Այնպես չէ, որ մենք կարող ենք նրանց հրամայել, նման պնդում չենք անում, բայց կարող ենք համոզել։ Եվ կարծում եմ, որ դա ստացվում է»: «Հեզբոլլահ» խմբավորման ղեկավար Հասան Նասրալլան երեկ իր ելույթում զգուշացրել է Իսրայելին. «Եթե թշնամին կարծում է, որ կարող է պատերազմել Լիբանանի հետ, ապա մեր պատերազմն այլեւս սահմաններ չի ունենալու»։
Իրանի Քերման քաղաքի գերեզմանատանը երեկ տեղի ունեցած երկու պայթյուններից առնվազն 84 մարդ է զոհվել։ Հարձակումը տեղի է ունեցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան 4-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ։