|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ, որից հետո հանդես են եկել մամուլի համատեղ ասուլիսով:
Ըստ Radikal-ի՝ Թուրքիայի վարչապետը դարձյալ անդրադարձել է Անկարայում տեղի ունեցած պայթյուններին՝ նշելով, որ հարձակումն իրականացնողներն ու նրանց աջակցողները բացահայտվելու և հանձնվելու են արդարադատությանը: «Մենք քննում ենք նաև հարձակման հետևում կանգնած ուժերի հանգամանքը»,- ասել է նա:
Դավութօղլուի խոսքով՝ մահապարտ ահաբեկիչների ԴՆԹ-ի հետազոտությունը կարևոր արդյունքներ է տվել:
Թուրքիայի վարչապետը, ով գրեթե վստահ էր, որ հարձակումն իրականացվել է «Իսլամական պետության» կողմից, ըստ երևույթին, մտափոխվել է: «Շատ հավանական է, որ այդ հարցում ակտիվ դեր են ունեցել թե\' ԻՊ-ն, թե\' Քրդական բանվորական կուսակցությունը»,- ասել է նա` հերթական անգամ քուրդ զինյալների վրա մեղք բարդելով: