կարևոր
22903 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-04 13:57
Տարածաշրջան Աշխարհ

Քերմանի ահաբեկչությունը պիղծ արարք է երկրում անապահովություն առաջացնելու նպատակով․ ԻՀՊԿ-ն հայտարարություն է տարածել

Քերմանի ահաբեկչությունը պիղծ արարք է երկրում անապահովություն առաջացնելու նպատակով․ ԻՀՊԿ-ն հայտարարություն է տարածել

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարություն է տարածել Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ.

«Գեներալ Սոլեյմանիի գերեզմանի մոտ նահատակների թափված մաքուր արյունը նրա նվիրյալներին ավելի վճռական է դարձնում հանցագործներին անպայման եւ արդարացիորեն պատժելու հարցում:

Հունվարի 3-ին՝ Քերման քաղաքում գեներալ-լեյտենանտ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի մահվան 4-րդ տարելիցի ժամանակ իրագործված ահաբեկչական հանցագործությունը, որը հանգեցրել է մեծ թվով մարդկային կորուստների ու վիրավորների, կույր եւ պիղծ արարք է երկրում անապահովություն առաջացնելու եւ Իրանի մեծ ժողովրդից, հատկապես երիտասարդ սերնդի սիրուց ու նվիրվածությունից վրեժ լուծելու նպատակով»։

Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է՝ սարսափելի ահաբեկչությունը փաստեց, որ նահատակ Սոլեյմանին նույն Սոլեյմանիից ավելի կենդանի է ու թշնամիների համար ավելի վտանգավոր։ «Նրանք չեն կարողանա փոխհատուցել դիմադրության լեգենդից ու իրանական ազգի հերոսից կրած պարտությունները։ Անկասկած, սիրելի Հաջ Ղասեմի գերեզմանի մոտ թափված նահատակների մաքուր արյունը նոր էներգիա է հաղորդել Սոլեյմանիի դպրոցին եւ նվիրյալներին, ավելի վճռական դարձրել հանցագործներին վերջնականապես եւ արդարացիորեն պատժելու հարցում»:

ՀԻշեցնենք՝ Իրանի Քերման քաղաքի գերեզմանատանը երեկ տեղի է ունեցել երկու պայթյուն, որոնց հետեւանքով առնվազն 84 մարդ է զոհվել։ Հարձակումը տեղի է ունեցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան 4-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ։