|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Որպես անկախ երկիր` Իրանը զարգացման նպատակով իրավունք ունի օգտագործելու առկա տեխնոլոգիական բոլոր հնարավորությունները եւ դրա համար որեւէ մեկի թույլտվության կարիքը չունի: ԻՌՆԱ-ի տեղեկացմամբ` այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:
Պատասխանելով սեփական արտադրության հրթիռների միջոցով Երկրի ուղեծիր արբանյակ ուղարկելու` Իրանի ծրագրի եւ այդ կապակցությամբ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի բացասական արձագանքի վերաբերյալ լրագրողների հարցին` Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակն ասել է, որ այդ կապակցությամբ Պոմպեոյի եւ ֆրանսիացի պաշտոնյայի հայտարարությունները սխալ ու շփոթեցնող են, եւ Իրանը ուշադրություն չի դարձնելու դրանց:
«Որպես անկախ երկիր` Իրանը զարգացման նպատակով իրավունք ունի օգտագործելու առկա տեխնոլոգիական բոլոր հնարավորությունները, եւ դրա համար որեւէ մեկի թույլտվության կարիքը չունի»,- ասել է Ղասեմին՝ հավելելով, որ պնդումներն այն մասին, թե իբր նման կարողության հրթիռների արձակումը հակասում է ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձեւին, իրականությանը չեն համապատասխանում: