կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-01 14:10
Տարածաշրջան

Իրանը գիտնականի սպանության համար պատասխանատու է համարում ԱՄՆ-ին և Իսրայելին

Իրանը գիտնականի սպանության համար պատասխանատու է համարում ԱՄՆ-ին և Իսրայելին

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչին ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է իրանցի գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանության մեջ: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:

«Ես գրում եմ, որպեսզի հաղորդեմ ձեզ, որ ավելի վաղ՝ նոյեմբերի 27-ին, Թեհրանի նահանգի Աբսարդ քաղաքում ահաբեկչական գործողության արդյունքում սպանվել է իրանցի գիտնական Մոհսեն Ֆահրիզադեն»,– նշել է Ռավանչին։

Իրանի ներկայացուցիչը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ Ինգե Ռոնդա Քինգին ուղղված իր նամակում շեշտում է. «Ֆախրիզադեի վախկոտ սպանությունը՝ իսրայելական ներգրավվածության ակնհայտ նշաններով, մեր տարածաշրջանում ավերածություններ կատարելու և Իրանի գիտատեխնիկական զարգացումը խաթարելու հերթական հուսահատ փորձն է»:

Ֆախրիզադեի վերջին վաստակներից մեկը նրա ակնառու դերակատարումն է Իրանի առաջին COVID-19 փորձարկման թեստ-հավաքածուն մշակելու գործում, որը մեծ ներդրում է COVID-19 համաճարակը զսպելու՝ ազգային ջանքերում՝ այն ժամանակ, երբ Իրանը գտնվում է Միացյալ Նահանգների պատժամիջոցների տակ: