|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Ադրբեջանի և Հունգարիայի կառավարությունները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ճանաչվել են որպես պատասխանող կողմ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանի սպանության գործով:
Մարդու իրավունքների եվրոպական փաստաբանական կենտրոնի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի հարազատներին ներկայացնում են Մարդու իրավունքների եվրոպական փաստաբանական կենտրոնը, «Legal Guide» հայկական ՀԿ-ն եւ Նազելի Վարդանյանը: ՄԻԵԴ-ը Ադրբեջանից և Հունգարիայից պահանջել է պաշտոնապես պատասխանել Մարգարյանի հարազատների հայցին:
Հիշեցնենք, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանն սպանվել էր ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում: 2006 թվականի ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման: 2012 թվականի օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնեցին Ադրբեջանին: Հունգարիայի այդ քայլին ի պատասխան, Հայաստանը դադարեցրեց այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունները: Իսկ Ադրբեջանի նախագահի կողմից ներում ստանալուց հետո բարձրացվեց Սաֆարովի զինվորական կոչումը, նա համարվում է ազգային հերոս: