Փոխարժեքներ
14 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.22 |
EUR | ⚊ | € 405.08 |
RUB | ⚊ | ₽ 3.878 |
GBP | ⚊ | £ 481.99 |
GEL | ⚊ | ₾ 140.37 |
2023 թվականի նոյեմբերի 10-ին Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի պանելային քննարկումներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհիմն հայտարարությունները ցույց են տալիս, որ հայկական կողմը չի հրաժարվում քաղաքական շահարկումներից և խեղաթյուրված մեկնաբանություններից։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Բաքուն կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանումը բնաջնջման և հալածանքի սպառնալիքի տակ «ոչ մի կապ չունի հարկադիր վերաբնակեցման հետ»։
«Լիովին անհիմն է, որ «Արևմտյան Ադրբեջան» համայնքի` հայրենի հողեր անվտանգ և արժանապատիվ վերադարձի պահանջը Հայաստանի վարչապետի կողմից որակվել է որպես «տարածքային հավակնություններ» և «ագրեսիայի նախապատրաստում» Հայաստանի դեմ։ Հենց հայկական կողմն ամբողջովին մերժեց «Արևմտյան Ադրբեջան» համայնքի երկխոսության առաջարկը՝ դրանով իսկ ցույց տալով իր անշահագրգռությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության նկատմամբ»,- ընդգծել է Բաքուն։
«Կոչ ենք անում հայկական կողմին հրաժարվել «խաղաղությանը վնասող» հայտարարություններից և օգտագործել Հարավային Կովկասը խաղաղության ու համագործակցության տարածաշրջանի վերածելու պատմական հնարավորությունները», - ասված է հաղորդագրության մեջ։