| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հարավային Կովկասը չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցությունների թատերաբեմ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին՝ խոսելով Բրյուսելի եռակողմ հանդիպման մասին։
Նա ընդգծել է Հարավային Կովկասում կայունություն ու խաղաղություն հաստատելու համար տարածաշրջանային համագործակցության կարևորությունը։
«Փոխադարձ շահերի հիման վրա համագործակցության զարգացման, կայունության ու խաղաղության ամրապնդման, հակասությունների խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է օգտվել տարածաշրջանային մեխանիզմների,այդ թվում՝ 3+3 խորհրդատվական մեխանիզմի հնարավորություններից»,- ասել է Քանանին։
Նա շեշտել է նաև տնտեսական համագործակցության ամրապնդման, կապերի ընդլայնման կարևորությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման համար։
Հիշեցնենք` ապրիլի 5-ին Բրյուսելում հանդիպում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի միջև։
Հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` Եվրամիությունն առաջիկա 4 տարիների համար Հայաստանին կտրամադրի 270 միլիոն եվրո դրամաշնորհ, ԱՄՆ-ն Հայաստանի տնտեսությունում 65 միլիոն դոլարի ներդրում կանի։