|
Փոխարժեքներ
23 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Իրանը բոլոր հնարավորությունները կգործարկի Հարավային Կովկասում անվտանգությունն ամրապնդելու համար։ Այս հայտարարությունն արել է երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով Իրանի անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի՝ վերջերս Բաքու և Երևան կատարած այցերը։
Ինչպես նշել է Բաղային, Ահմադիանի այցը նախապես ծրագրված էր, և դա պետք է դիտարկել Իրանի համար Հարավային Կովկասի կարևորության համատեքստում: ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ այդ անվտանգությունը պետք է ապահովեն հենց տարածաշրջանի երկրները՝ առանց երրորդ ուժերի միջամտության։
Պաշտոնյայի խոսքով` խնդիրը շատ առումներով կարող են լուծել «3+3»-ի պես ձևաչափերը՝ Իրանի, Ռուսաստանի, Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի մասնակցությամբ (Թբիլիսին առայժմ հրաժարվում է հանդիպումներին մասնակցելուց)։ Ձևաչափի շրջանակում արդեն 3 հանդիպում է կայացել։