| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Կարդացի ամերիկյան հեղինակավոր Foreign Affairs ամսագրի վերջին հոդվածը Ուկրաինայում հաղթանակի ռազմավարության փոփոխության մասին։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրում է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և մանրամասնում․
«Եթե հետևում եք աշխարհաքաղաքական բախման ուկրաինական թատերաբեմին, որը զուգահեռ ընթանում է մեր՝ հարավկովկասյանին, ապա նկատած կլինեք, որ վերջին շաբաթներին Արևմուտքը փորձում է համոզել Ուկրաինային, որ ժամանակն է հրաժարվել ռազմական ճանապարհով Ռուսաստանի դեմ պայքարից, քանի որ այդ պայքարում հաղթելու շանսերը մոտ են զրոյին։ Փոխարենը առաջարկվում է անցնել քաղաքական-դիվանագիտականի, որը թույլ կտա պահել Ուկրաինայի մնացած մասը։
Այս առաջարկները հնչում են թե՛ հեղինակավոր պարբերականների էջերից, թե՛ նաև քաղաքական բարձրաստիճան գործիչների բերանից։ Ամեն բան հուշում է, որ առաջիկա ամիսներին պատերազմը կարող է դադարել։ Դա կարևոր է մեզ համար, որովհետև մեծ է հավանականությունը, որ դրանից հետո աշխարհաքաղաքական բախումների գլխավոր թատերաբեմը դառնալու է Հարավային Կովկասը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»։