|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Կոնգրեսի հայկական հանձնախմբի փոխնախագահ Բրեդ Շերմանը դեմ է արտահայտվել Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից զենքի հնարավոր փոխանցմանն ու կոչ արել Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ Շերմանը հանդես է եկել հայտարարությամբ․ ««Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր ագրեսիայի համար։ Թեև Միացյալ Նահանգների ներգրավվածությունն ու աջակցությունը Հայաստանին կարևոր են, սակայն ԱՄՆ-ն պետք է ավելի կոշտ դիրքորոշում ընդունի՝ հավաստիանալու, որ Հայաստանը ստանում է արդար և իրական անվտանգության երաշխիքներ», - ասել է կոնգրեսականը:
Շերմանը շեշտել է՝ ԱՄՆ-ն ոչ մի կերպ չպետք է կասեցնի «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բաժինը՝ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օգնության արգելքի վերաբերյալ: «Ադրբեջանական ուժերը շարունակում են անօրինական կերպով պահել հայ ռազմագերիներին: Բոլոր հայ ռազմագերիները պետք է անհապաղ ու անվերապահորեն ազատ արձակվեն»,-շեշտել է կոնգրեսականը: