Փոխարժեքներ
10 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
ՀՅԴ ԳՄ անդամ, քաղբանտարկյալ Իգոր Սարգսյանի նամակ-ուղերձը․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
գրում եմ ձեզ բանտից՝ մի վայրից, ուր հայտնվել եմ ոչ թե հանցանքի, այլ քաղաքական հաշվեհարդարի հետևանքով։
Իշխանության պատվերով բանտարկված լինելը ինձ չի կոտրել. իմ կամքը ամուր է, հավատս՝ անկոտրում, սերս՝ բացարձակ։
Այսօր շատերը խոսում են՝ առանց մտածելու խոսքի արժեքի ու դրա հետևանքների մասին։ Ազատության անունից հայհոյում են, վիրավորում, դատապարտում ու ստում՝ մոռանալով, որ խոսքը բումերանգ է. այն մի օր վերադառնում է ու հարվածում է իրենց։
Խոսքը պատիվ է, պատասխանատվություն և արժանապատվություն։ Ժամանակին մեզ սովորեցնում էին՝ «բերանիցդ դուրս եկած խոսքի տերը դու ես, պատասխանատուն էլ դու ես»։
Ես իրավաբան չեմ, բայց խորապես գիտակցում եմ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իրավունքներն ու պարտականությունները։ Ու գիտեմ՝ խոսելու իրավունքը պետք է վաստակել կյանքով ու գործով։
Իմ 56 տարիների ուղին՝ ծառայությունը Հայրենիքին, հավատքը, ընտանիքի և ազգային արժեքների նկատմամբ սերն ինձ իրավունք են տալիս խոսել։
Այսօր իմ պես ապօրինի կալանքի տակ է շուրջ երկու տասնյակ հայ, տարբեր բնագավառներից, տարբեր ճանապարհներով անցած, տարբեր բնավորությունների ու պատմությունների ունեցող մարդիկ։ Բայց բոլորիս միավորում է մեկ բան՝ մենք չենք հաշտվել ու չենք հաշտվելու այս ստեղծված իրավիճակի հետ։
Մենք գիտակցաբար ենք անցնում այս փորձության միջով՝ առանց խղճահարության ու ողբի։ Մեզանից յուրաքանչյուրը գիտի, որ այս պայքարը սեփական անձի համար չէ. սա ազգային պայքար է։
Մենք տեսնում ենք մութ զնդաները, որպեսզի մեր ժողովուրդն, ի վերջո, տեսնի լույսը։
Թող ոչ ոք չկասկածի՝ այս ամենը ավարտվելու է։ Բռնությունը չի կարող հավերժ տևել։ Այսօր դժվար ու ծանր է թվում ճշմարտության բեռը, բայց վաղը այն կդառնա ուժ ու հաղթանակ։
Մենք կվերագտնենք մեր արժանապատվությունը։ Մենք նորից կկերտենք մի Հայաստան, որտեղ խոսքը՝ կլինի պատիվ, օրենքը՝ պաշտպանություն, իսկ առաջնորդը՝ ծառայող։ Եվ այդ օրը մենք բոլորս կանգնելու ենք մեր զավակների առաջ՝ առանց ամոթի, առանց վախի, առանց խոնարհված ճակատի։
Հավատացե՛ք, պայքարե՛ք, մի՛ վախեցեք։
Որովհետև երբ հաղթի ճշմարտությունը, հաղթելու ենք բոլորս։
Դժվար ժամանականեր ենք ապրում: Այս իշխանությունները հերթական զիջումների են գնում: Ուզում են Սյունիքը նվիրել թշնամուն: Զգոն եղեք հայեր, պայքարի ընկերներ, թույլ չտանք կործանել մեր երկիրը:
Այս իշխանությունները իրենց ստացած քվեն գործածում են որպես իրավունք հենց ժողովրդին հոշոտելու համար:
Մեր ազգը պատմության ընթացքում շատ է կորցրել և հալածվել: Ժամանակն է վերականգնելու հայի պատիվը, հպարտությունը և նպատակասլաց առաջ շարժվելու: Դրա համար պետք է պայքարել, և դժվարություններն ու բանտերը չպետք է կանգնեցնեն մեզ:
Իգոր Սարգսյան
Քաղբանտարկյալ
08.08.2025 թ., «Կենտրոն» ՔԿՀ»