|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ստացված չհաստատված տեղեկությունների համաձայն՝ երկու նավթագազային ընկերություններ՝ (Exxon Mobil USA և SOCAR Azerbaijan), հավանաբար կլինեն, այսպես կոչված, Թրամփի միջանցքի ներդրողներն ու օպերատորները։
Հիմնավորում՝
Վաշինգտոնի հայտարարության ստորագրման կարևոր կետը, որը ևս մեկ անգամ բացահայտում է Փաշինյանի ստերը Հայաստանի ինքնիշխանությունը չխախտելու մասին, այն է, որ, եթե այս միջանցքը վարձակալության է տրվել Միացյալ Նահանգներին Հայաստանի կողմից, ապա ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ այն ստորագրեր երրորդ կողմ՝ Իլհամ Ալիևը։
Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ Ադրբեջանը և Իլհամ Ալիևն այս միջանցքի բաժնետերեր են։ Եվ սա է նաև պատճառը, որ ադրբեջանական SOCAR ընկերությունը, հավանաբար, ներդրումներ կանի։
Թեհրանի Հայ դատի հանձնախմբի տելեգրամյան ալիք