կարևոր
646 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-11 16:45
Աշխարհ

Անդրկովկասը մեծ խաղի մեկնարկին

Անդրկովկասը մեծ խաղի մեկնարկին

ԱՄՆ-ի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղ կարգավորման վերաբերյալ համատեղ հռչակագիր են ստորագրել: Ալիեւը նման արդյունքներն անվանել է «պատմական ձեռքբերում Ադրբեջանի համար»: Իր հերթին Հայաստանի վարչապետը խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը որակել է որպես «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ նոր դարաշրջանի բացում, որը հիմնված է մեր երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության լիակատար հարգանքի վրա»: Միեւնույն ժամանակ, մերձավորարեւելյան մի շարք փորձագետներ կարծում են՝ նախ եւ առաջ ադրբեջանական կողմին հաջողվել է հաջողությամբ փոխարկել հարաբերություններն Իսրայելի հետ, որը զգալի դեր է խաղացել «վաշինգտոնյան սցենարի» իրականացման գործում:

Հրեական համայնքն Ադրբեջանում ապրում է ավելի քան երկու դար։ Խորհրդային Միության փլուզումից հետո նրա անդամները արտագաղթեցին Իսրայել, եւ այդ ժամանակից ի վեր Իսրայելը դարձավ առաջին երկրներից մեկը, որը ճանաչեց Ադրբեջանի անկախությունը, իսկ ավելի ուշ դրան որոշակի մարդասիրական օգնություն ցուցաբերեց: 21-րդ դարի սկզբից ի վեր Իսրայելը դարձել է Ադրբեջանի խոշոր ռազմական գործընկերը եւ իր ռազմական ակադեմիաներում պատրաստել է իր բազմաթիվ սպաների: Իր հերթին, Ադրբեջանն օգնեց Իսրայելին ստեղծել իր պաշտպնական արդյունաբերությունը, որն անշեղորեն աճում է Կովկասյան տարածաշրջանում: Երկու երկրների միջեւ բացառիկ հարաբերությունների մասին վերջին վկայության մեջ ադրբեջանցի հետազոտող Ֆուադ Շահբազովն ասում է՝ հոկտեմբերի 7-ից ի վեր, երբ Իսրայելի վրա միջազգային ճնշումն ուժեղանում էր, Բաքուն աջակցում էր հրեական պետությանը նավթի մատակարարմանը, ինչը նրան օգնեց խուսափել էներգետիկ ճգնաժամից, իսկ ավելի ուշ նրան թույլ տվեց միջնորդի դեր խաղալ մի կողմից Իսրայելի, մյուս կողմից` Սիրիայի եւ նույնիսկ Թուրքիայի միջեւ: Թուրքիան, որը Ադրբեջանի դաշնակիցն է եւ շարիաթի կառավարության աջակիցը, աջակցում է ադրբեջանական այդ ալիքին, թեեւ, կարծես թե, դրան անմիջական մասնակցություն չի ունենում: Ադրբեջանական SOCAR-ը բաժնեմաս ունի իսրայելական «Թամար» ծովային գազի հանքավայրում։ Այն համարվում է Թուրքիայի խոշորագույն օտարերկրյա ներդրողը, ինչպես նաեւ պայմանագրեր է կնքել Իրանի, Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի որոշ երկրների հետ, ինչպիսիք են Ղազախստանը եւ Ուզբեկստանը: Ընկերությունը ունի նաեւ պայմանագրեր Սաուդյան Արաբիայի հետ. Այսօր Բաքուն ակնկալում է քաղել իր նոր դերի պտուղները` կապված Սպիտակ տանը իր եւ Հայաստանի միջեւ պատմական համաձայնագրի ստորագրման հետ:

Ալիեւի պահանջներից մեկը Հայաստանի Սահմանադրության մեջ փոփխություններ կատարելն էր` Լեռնային Ղարաբաղի մասին բոլոր հիշատակումները վերացնելու համար: Նրա պահանջներից է նաեւ տրանսհայկական տրանսպորտային զարկերակի` «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը, որը միացնում է Ադրբեջանի մայրամուտը դեպի ծով ելք չունեցող Նախիջեւանի անկլավին։ Հայաստանը դժկամությամբ էր մասնակցում նախագծին, քանի որ մտավախություն ուներ, թե ով է վերահսկելու այն։ Այժմ ԱՄՆ - ը նոր մանրամասներ է հայտնել գործարքի վերաբերյալ: Նախագիծը կկոչվի «Թրամփի անվան խաղաղւթյան եւ բարգավաճման միջազգային երթուղի» (TRIPP) եւ կդառնա առանցքային ենթակառուցվածքային օղակ: Զանգեզուրի միջանցքը դիտարկվում է որպես բացակայող օղակ, այսպես կոչված, Միջին միջանցքում` Ադրբեջանի տարածքով Չինաստանն ու Կենտրոնական Ասիայի երկրները Թուրքիայի հետ կապող երթուղում։ Համաձայնագրով նախատեսվում է՝ աշխատանքային խմբերն առաջիկա ամիսներին անհապաղ ձեռնամուխ կլինեն ճանապարհային քարտեզի դրույթների լիարժեք իրակնացման աշխատանքներին: Սպասվում է՝ հաջորդ շաբաթ կսկսվեն պաշտոնական բանակցություններն այն մասին, թե ամերիկյան որ կառույցներն են կառավարելու տարանցիկ երթուղին:

Սպիտակ տանը, այլ ոչ թե Կրեմլում հանդիպման անցկացման փաստը կարելի է գնահատել որպես Անդրկովկասում Մոսկվայի դիրքերի թուլացման ազդանշան եւ տարածաշրջանում արագացող աշխարհաքաղաքական տեղաշարժեր եւ շահերի հատում։ Թրամփի ձեռքբերումը հուլիսին միջնորդությունն էր, երբ նա օգնեց Կամբոջային եւ Թաիլանդին բանկցությունների բերել: Հունիսին նա նշել էր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության եւ Ռուանդայի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրումը ԱՄՆ-ի միջնորդությամբ Օվալաձեւ գրասենյակում: «Մի քանի ամսվա ընթացքում մեզ հաջողվել է խաղաղության հասնել Հնդկաստանի եւ Պակիստանի, Իսրայելի եւ Իրանի, Կոնգոյի եւ Ռուանդայի եւ եւս մի քանի երկրների միջեւ», — ասել Է Թրամփը Սպիտակ տանը հունիսին կայացած միջոցառման ժամանակ:

Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ համաձայնագրի ստորագրումը, սըտ աղբյուրների, կարող է ԱՄՆ - ի համար ամրագրել Զանգեզուրի միջանցքի` ռազմավարական տրանսպորտային միջանցքի բացառիկ իրավունքները, որտեղ գլխավոր շահառուն Թուրքիան է, որը հաջողությունների է հասնում բառացիորեն ոչնչից:

Թարգմանեց Գայանե Մանուկյանը։ 
Աղբյուրը՝ iarex.ru