Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լույս է տեսել «Վէմ» հանդեսի 2021 թ. 2-րդ համարը, որում նեղ ակադեմիական բնույթ ունեցող ուսումնասիրությունների կողքին տեղ են գտել նաև մեր հասարակությանը հուզող ցավոտ հիմնախնդիրներին և մոռացության տրվող տարեթվերին վերաբերվող հրապարակումներ։
Մասնավորապես՝ իր Խմբագրականի միջոցով «Վէմ» հանդեսը փորձում է մեր հասարակությանը հիշեցնել ՀՀ անկախության 30-րդ տարեդարձի մոտենալու մասին։ Բայց դա ավելի շուտ ոչ թե 30-ամյակի ծավալուն ամփոփում է, այլ այն յուրահատուկ «ճամփաբաժանի» հստակեցում, որի առջև կանգնել ենք վերջին պատերազմից հետո։
Անցած պատերազմի պատմականացման միջոցով դրա գիտական ընկալման հիմքերը դնելու փորձ է Դավիթ Ռ. Մոսինյանի՝ ծավալով ոչ մեծ հրապարակումը։ Հեղինակն այդ ճանապարհով ցանկացել է բացահայտել զոհի բարդույթի հաղթահարման ուղիները։
Արդիական հնչեղություն ունեն Հայաստանի ողնաշար Սյունյաց աշխարհի հնագույն շրջանի պատմությանն ու մանավանդ հերոսական տարեգրությանը նվիրված Արմեն Ե. Պետրոսյանի և Ավագ Ա. Հարությունյանի ուսումնասիրությունները։ Վերջինս փորձել է մեկ հրապարակման մեջ «խտացնել» Լեռնահայաստանի հերոսամարտի ու դրանում Գարեգին Նժդեհի դերակատարության պատմությունը, որի 100-ամյակը այդպես էլ պատշաճ կերպով չնշվեց։
Մեր ազգային հիշողության խորքային շերտերում առկա արտաքին ազդեցությունների նրբերանգներն են շոշափվում Վարդան Ա. Ալեքսանյանի՝ հայ-բյուզանդական եկեղեցական հակամարտությանը նվիրված հոդվածում և Շահե Ծ. վրդ․ Անանյանի՝ ուշագրավ ուսումնասիրության մեջ։
Եվ վերջապես՝ հնագետ Աշոտ Գ. Մանուչարյանը բացահայտել է Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության Շամշուլդե կամ Սամշվիլդի քաղաք-ամրոցից փրկված վերջին հայկական նշխարի՝ Վրաստանի Թեթրիծղարո քաղաքի հայկական եկեղեցում պահվող 1051 թ. արձանագիր խաչքարի գոյությունը։
«Վէմ» հանդեսի 2021 թ. 2-րդ համարում տեղ են գտել նաև ուշագրավ այլ հրապարակումներ, ուստի ներկայացնում ենք դրա Բովանդակությունն ու Խմբագրականը։
___________________________________
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ
ՀԻՄՆԱՔԱՐԵՐ
Դավիթ Ռ. Մոսինյան
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՄԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Եվ զոհի բարդույթի հաղթահարման ուղիները
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Արմեն Ե. Պետրոսյան
ՎԱՆԱ ԼՃԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՓԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՀԻՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՊԵՐԻ ՇՈՒՐՋ
Վարդան Ա. Ալեքսանյան
ՀԱՅ-ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
9-ՐԴ ԴԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ
ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Աշոտ Ն. Հայրունի
ՐԱՖՖՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ
ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Յուրի Ս. Ավետիսյան
Գայանե Լ. Հակոբյան
ԴԵՐԱՆՎԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԳՐԱԿԱՆ ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆՈՒՄ
Գոյական դերանուններ
ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ
Շահե Ծ. վրդ․ Անանյան (Սբ Էջմիածին)
ԱՆՏԻԿ ԵՎ ՀԵԼԼԵՆԻՍՏԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ` Հելլենիզմի դարաշրջանի հրեա փիլիսոփաների երկերում
ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Աշոտ Գ. Մանուչարյան
ԱՐՁԱՆԱԳԻՐ ԽԱՉՔԱՐ ԹԵԹՐԻԾՂԱՐՈՅԻՑ
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
Էդգար Գ. Հովհաննիսյան
ԿԻՊՐՈՍԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՋԱՆՔԵՐԸ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ 1920-1930-ԱԿԱՆ ԹԹ․
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
Արտակ Ս. Սարգսյան
ՍԱՐԳՈՆ II-Ի Ք.Ա. 714 ԹՎԱԿԱՆԻ ԱՐՇԱՎԱՆՔԻ ԵՐԹՈՒՂԻՆ
Նոր լուծումներ մեկդարյա բանավեճին
ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ
Մարիամ Մ. Կարապետյան
ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ՝
Մեդիագրագիտության զարգացման հաստատութային հարթակ
ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գևորգ Ս. Խուդինյան
ՆԻԿՈԼ ԴՈՒՄԱՆԻ «ՆԱՄԱԿԱՆԻ»-Ն
ԱՐԽԻՎ
Ռուբեն Օ. Սահակյան
ԹՈՎՄԱՍ ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆԻ ԱՆՏԻՊ ՀՈՒՇԵՐԸ
Ռազմական գործողությունները Կովկասյան ճակատում 1914 թ. հուլիսից մինչև 1916 թ. ապրիլի 26-ը
Տետր 10։ 1916 թ. փետրվարի 4-ից մինչև մարտի 14-
Խաչատուր Ռ. Ստեփանյան
ՀՅԴ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 1922 Թ. ՆԱՄԱԿՆԵՐԸ
ՀՅԴ Արտասահմանի Պատասխանատու մարմնին
ՀԱՎԵԼՎԱԾ
Ավագ Ա. Հարությունյան
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԸ ԵՎ ԼԵՌՆԱՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ
Հետադարձ հայացք 100-ամյա հեռավորությունից
ԱԶԴ