Փոխարժեքներ
10 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Հայաստանի համար չափազանց վտանգավոր կարող է լինել, եթե մեր երկիրը հայտնվի աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների բախման կիզակետում, ուստի առայժմ ոչ միայն վաղ է էյֆորիկ կերպով հրճվել «հավիտենական» խաղաղությամբ, այլ նաև պետք է գնահատել և կառավարել բոլոր հնարավոր մարտահրավերները։ Այս մասին հայտարարել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Դիվանագիտական պաճուճանքները մի կողմ դնելով, Իրանից հնչած պաշտոնական տեսակետներում, որոնք ներառում են ԱԳՆ հայտարարությունը և ԻԻՀ հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի բացառիկ հարցազրույցը «Թասնիմ» լրատվական գործակալությանը պարունակում են անհանգստություններ Վաշինգտոնում երեկ տեղի ունեցածի վերաբերյալ։
Մասնավորապես, Վելայաթիիի հարցազրույցից դատելով՝ Իրանը մտադրություն ունի համագործակցել Ռուսաստանի հետ տարածաշրջանում ԱՄՆ-ի դիրքերի ամրապնդմանը հակազդելու նպատակով՝ համարելով, որ նման ներկայությունը ռիսկեր է պարունակում երկու երկրների համար։
Ուշագրավ է, որ, ըստ Վելայաթիի, Իրանը՝ նույնիսկ առանց Ռուսաստանի էլ, «կխոչընդոտի Կովկասում ամերիկյան միջանցքին»։
Հայաստանի համար չափազանց վտանգավոր կարող է լինել, եթե մեր երկիրը հայտնվի աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների բախման կիզակետում, ուստի առայժմ ոչ միայն վաղ է էյֆորիկ կերպով հրճվել «հավիտենական» խաղաղությամբ, այլ նաև պետք է գնահատել և կառավարել բոլոր հնարավոր մարտահրավերները»,- գրել է նա։