Փոխարժեքներ
11 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
«Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ կիսվել ձեզ հետ այդ գործելաոճի մասին, որ երկու օր է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և իրեն աջակցող այլ կուսակցությունները, անհատները և, իհարկե, «Հանրապետություն» կուսակցությունը Արամ Զավենի Սարգսյանի գլխավորությամբ, քաղաքացիներին և Հայաստանի Հանրապետության բնակչությանը ուզում են իրենց ֆեյք՝ այսպես ասած ձեռքբերումներով, հրամցնել, թե Հայաստանը գնում է դեպի պայծառ ապագա։ Ասում են՝ լինելու է լավ դարաշրջան, ամենալավը Հայաստանի Հանրապետության համար, լիքը փող է լինելու, ինչպես իրենք են սիրում՝ միայն փող, փող և ամեն բան գնում է դեպի հրաշալի։
Սրանք այն մարդիկ են, որոնք հրապարակներում գոռում էին, թե «Արցախը Հայաստան է և վերջ», և Հայաստանը ու Արցախը ունեն ապագա։ Տեսանք՝ այս մարդկանց գլխավորությամբ Արցախն ինչ ճակատագրի արժանացավ։ Հիմա նույն ճակատագրին ուզում են արժանացնել Հայաստանը՝ մասնատելով, նվիրելով, զիջելով, նվաստացնելով Հայաստանի Հանրապետության բնակչությանը և պետությունը դնելով աճուրդի, քանի որ նրանց միայն հետաքրքրում է փողն ու գումարը։
Երեկ այս գործելաոճի օրինակներից մեկը Երևանի ոչ լեգիտիմ քաղաքապետն էր, որը հայտարարում է, թե Հայաստանը պետք է ունենա պայծառ ապագա, իսկ քաղաքացիները՝ արժանապատիվ կյանք։ Ուզում եմ հիշեցնել Տիգրան Ավինյանին և ընդհանուր ՔՊ-ին՝ դուք անգամ Երևանում ապրող քաղաքացիների կյանքը դարձրել եք դժոխք, և նրանց առօրյայում ոչ մի բարելավում չկա։ Դուք թանկացումներ եք անում, քաղաքն ու պետությունը վերածել եք ձեր սեփական բոստանի, միայն գումար եք աշխատում։ Դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ստորացնում եք մեր թշնամիների առաջ, միայն թե գումար վաստակեք։
Տիգրան Ավինյանը և ամբողջ իր ՔՊ-ով միացել է այս ընդհանուր ֆեյք լուրին և ուզում է քաղաքացիներին հրամցնել, թե ամեն բան լավ է լինելու։ Սրանք ստի, կեղծիքի կայսրերն են։ Սրանք Հայաստանը կտան, կվաճառեն, կնվիրեն, միայն թե պահեն իրենց իշխանությունը և ավելի շատ գումար աշխատեն։ Սրանցից օր առաջ ազատվելու մեջ է հայի և Հայաստանի փրկությունը։ Շնորհակալություն»,- այս մասին ասել է «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։