|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Վաշինգտոնյան հանդիպումն ազդարարեց Հարավային Կովկասում քաղաքական խաղացողների մեկնարկային կազմի փոփոխությունները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
«Հիմա, Վաշինգթոնում տեղի ունեցած ֆիասկոյից հետո, Փաշինյանը իր ողջ դժգոհությունը՝ միջազգային նվաստացման համար, որը գագաթնակետին հասավ Վաշինգթոնում կայացած «երկու հաղթողների և մեկ պարտվողի գագաթնաժողովին» իր մասնակցությամբ, կգործադրի իր սեփական ժողովրդի նկատմամբ՝ շարունակելով հալածանքների և վրեժխնդրության քաղաքականությունը նրանց նկատմամբ, ովքեր խոսում են պետական ինքնիշխանության, Հայ Առաքելական եկեղեցու և հայ ինքնության պահպանման պաշտպանության մասին: Մենք արդեն տեսնում ենք մանիպուլյացիաների և Հայաստանի իշխանությունների կողմից ժողովրդին կրկին խաբելու փորձերի նոր փուլ: Ընտրությունների մոտենալուն զուգընթաց սա միայն կաճի»,- նշել է Աբրահամյանը: