կարևոր
1123 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-11 18:21
Հասարակություն

Partner 25 զորավարժություն. Հայաստանի ամերիկյան գործընկերները դեսանտավորվո՞ւմ են Արաքսի ափերը

Partner 25 զորավարժություն. Հայաստանի ամերիկյան գործընկերները դեսանտավորվո՞ւմ են Արաքսի ափերը
Օգոստոսի 10-ին Երեւանում վայրէջք են կատարել ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու KC-135r տակեր -ինքնաթիռներ՝ իջեցնելով օգոստոսի 12-20-ը կայանալիք Eagle Partner 25 (Արծիվ Պարտնյոր 25) համատեղ զորավարժությունների անձնակազմը: ՀՀ ՊՆ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ուսումնավարժական միջոցառումներին «կմասնակցեն ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ Ցամաքային զորքերի, ինչպես նաեւ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի զինծառայողները։ Զորավարժությունները նախատեսում են խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում եւ իրականացում՝ շեշտը դնելով բժշկական տարհանման ընթացակարգերի վրա: Զորավարժության նպատակն է խաղաղապահ գործողությունների շրջանակներում մջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցող ստորաբաժանման փոխգործակցության մակարդակի բարձրացումը, կառավարման լավագույն փորձի եւ մարտավարկան հաղորդակցության փոխանակման իրականացումը, ինչպես նաեւ ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածության բարձրացումը: Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստման շրջանակներում միջազգային գործողությունների պատրաստվող ստորաբաժանւմները գործընկեր երկրներում պարբերաբար մասնակցում են նմանատիպ համատեղ զորավարժությունների եւ վարժանքների»:

Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ալիեւը, Հայաստանի վարչապետը Սպիտակ տան սեփականատեր Դոնալդ Թրամփի հսկողության ներքո ստորագրել են համատեղ հայտարարություն, որի կետերից մեկն է, այսպես կոչված, «Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP) Հայաստանի Սյունիքի մարզում, որը կոչված է ամերիկյան հովանու ներքո կապել Ադրբեջանի հիմնական տարածքը, Նախիջեւանի ինքնավարությունը եւ Թուրքիան դեպի Եվրոպա եւ Մերձավոր Արեւելք հետագա ելքի հետ:

Ըստ որոշ գնահատականների՝ «մուլտիմոդալ տարանցիկ գոտի» (multimodal transit area) կազմակերպոթյան համար ենթադրվող միջազգային կոնսորցիումի պաշտպանւությունը կարող է փոխանցվել մասնավոր ռազմական ընկերություններից մեկին, ինչպիսին է, օրինակ, 1997ին հիմնադրված ծովային սպա Էրիկ Փրինսի կողմից մասնավոր ռազմական ընկերությունը Academi (նախկին Blackwater) ընդհանուր թվով ավելի քան 20 հազար մարդԲացի ցամաքային ստորաբաժանումներից, Academi-ն ունի սեփական ավիացիան (ուղղաթիռներ, տրանսպորտային ինքնաթիռներ) եւ նույնիսկ սեփական ռազմաարդյունաբերական համալիրը (զրահատեխնիկայի արտադրություն) Կառավարության պատվերներից բացի, այս ընկերության հաճախորդների թվում են նավթարդյունահանող, ապահովագրական եւ այլ ընկերություններ

Հիշեցնենք՝ Ալիեւի Վաշինգտոն կատարած այցի ընթացքում հուշագիր է ստորագրվել ադրբեջանական SOCAR նավթագազային ընկերության եւ ամերիկյան ExxonMobil ընկերության միջեւիմնչդեռ ենթադրյալ «Թրամփի ճանապարհով», ի թիվս այլ բաների, կարող են անցկացվել արտահանման խողովակաշարեր:

Մարտին գրել էինք՝ամերիկյան բանակի նյութատեխնիկական ապահովման հրամանատարությունը նախատեսում է գերմանական Դյուլմենի ռազմաբազայից տեխնիկա եւ սարքավորումներ տեղափոխել ՀՀ Արմավիրի մարզի Զառ Բազա (ակնհայտ է՝ «Արծիվ Պարտնյոր 25» - ի նման միջոցառումները խիստ նախօրոք են ծրագրվում)*:

Ի սկզբանե ենթադրվում էր՝ տեխնիկան եւ զինամթերքը Դյուլմենի բազա կվերադառնան 2025ի օգոստոսի 21 – ից մինչեւ սեպտեմբերի 20-ը, սակայն դինամիկ փոփոխվող իրավիճակի հետ կապված կարեւոր հարց է առաջանում՝ այն իրականում հետ կվերադառնա՞, թե՞ կմնա պահպանել նորահայտ «Թրամփի երթուղին»։

Վերջերս Tansim գործակալությանը տված հարցազրույցում Իրանի գերագույն առաջնորդի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին կտրուկ կերպով մերժել է «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, որն այնքան էլ հմտորեն քողարկված չէ այդ նույն TRIPP-ի ներքո։ Թեհրանում վճռական են  «շարժվել Հարավային Կովկասի անվտանգության ապահովման գծով Ռուսաստանի հետ կամ առանց դրա։ Մենք հույս ունենք, որ Ռուսաստանը նույնպես ռազմավարական հակազդեցություն կցուցաբերի այդ միջանցքին։ ՆԱՏՕ-ն ցանկանում է թունավոր օձ պառկեցնել Ռուսաստանի եւ Իրանի միջեւ, աբյց մենք դա թույլ չենք տա»։ Այսպիսով, կարելի է վստահորեն փաստել,որ հանգամանքների անբարենպաստ համադրման դեպքում օգոստոսին Հայաստանում կայանալիք Eagle Partner 25 զորավարժությունները կարող են դառնալ տարածաշրջանային լարվածության նոր փուլի մեկնակետ:

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի։ 
Աղբյուրը՝ vpoanalytics.com

Գայանե Մանուկյանը նաև հիշեցմում է նախորդիվ արված հրապարակումը։  

 

ԱՄՆ-ը Հայաստանում Իրանի դեմ «երկրորդական ճակա՞տ»է պատրաստում

ԱՄՆ պետգնումների պորտալի տվյալների համաձայն՝ ամերիկյան բանակի նյութատեխնիկական ապահովման հրամանատարությունը նախատեսում է Դյուլմենի (Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա երկրամաս) ռազմակայանից տեխնիկա եւ սարքավորումներ տեղափոխել ՀՀ Արմավիրի մարզի Զառ ռազմակայան: Վերոշյալ գերմանական քաղաքում տեղակայված են ԱՄՆ-ի 405-րդ բանակային դաշտային աջակցության բրիգադի ստորաբաժանումները, որոնք եվրոպական եւ աֆրիկյան թատերաբեմերում ամերիկյան զորքերի հիմնական լոգիստիկ օպերատորն են, որն աջակցում է Գերմանիայում, Լեհաստանում, Իտալիայում, Նիդեռլանդներում, Բելգիայում և այլ երկրներում ռազմական օբյեկտների ցանցին:

Ենթադրվում է՝ հուլիսի 16-ից օգոստոսի 7-ը Գերմանիայից վրացական Փոթի նավահանգստով տարանցմամբ կտեղափոխվեն 151 միավոր սարքավորումներ, այդ թվում ՝ տրանսպորտ, գեներատորներ եւ հատուկ կոնտեյներներ: Տրանսպորտյին ծառայությունների մատուցման համար հայտարարված մրցույթի համաձայն՝ տեխնիկայի եւ զինամթերքի վերադարձը Դյուլմեն բազա նախատեսված է 2025ի օգոստոսի 21-ից սեպտեմբերի 20-ն ընկած ժամանկահատվածում։ Բացի այդ, նախատեսվում է Հայաստան հասցնել շտապօգնության 8 մեքենա, որոնք պայմանագրի պայմաններով չի կարելի տեղափոխել Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի տարածքով ՝ իբր  «դիվանագիտական թույլտվությունների հետ կապված դժվարությունների» պատճառով:

Հատկանշական է՝ ամերիկյան զինվորականները Հայաստանում պատվիրում են նառւ խոզերի աֆրիկյան ժանտախտից տրանսպորտային միջոցների լվացում եւ ախտահանում անմիջապես Հայաստանի զորավարժարանում:

Հավանական է՝ գործողությունը կապված է Պենտագոնիեւ հայկական բանակի զորավարժությունների հետ, որոնք ուղղակի կամ անուղղակի ուղղված են Ռուսաստանի և Իրանի դեմ, ինչպես նաև կոչված են հակակշռելու եվրոպական պետությունների հետ Հայաստանի ակնհայտորեն ակտիվացած ռազմատեխնիկական համագործակցությունը։ 2024ին տեղի են ունեցել Eagle Partner 2024 ամերիկա-հայկական զորավարժությունները։  Բացի այդ, համատեղ գործընկերության շրջանակներում Հայաստանի պաշտպանույան նախարարությունում սկսել է աշխատել Պենտագոնի ներկայացուցիչը:Հայ եւ ռուս փորձագետներն անհիմն կերպով մատնանշում են ամերիկացիների կողմից Հայաստանի շարունակական ռազմական յուրացումը Բայդենի վարչակազմի օրոք վերջին տարիներին բարդացած ամերիկա-վրացական հարաբերությունների խորապատկերին։ 2024ի հոկտեմբերյան ընտրություննեում անվիճելի հաղթանակ տանելով՝ «Վրացական երազանք» կուսակցւթյունը եւ նրա առաջնորդները փորձում են հավասարակշռել նախկին վառ արտահայտված «եվրատլանտյան» կուրսը։ Դեռեւս Սահակաշվիլիի ժամանակներից Վրաստանում Պենտագոնի կենսալաբորատորիաների տեղակայումը (Ռիչարդ Լուգարի անվան հետազոտությունների կենտրոն եւ այլն) ուղղակի սպառնալիք է ազգային եւ հասարակական անվտանգությանը։ Չի բացառվում՝ վտանգավոր փորձերի եւ մշակումների գաղտնազերծման սպառնալիքի ներքո լաբորատորիաները, դրանց սարքավորումները հարեւան կովկասյան երկիր տեղափոխելու ծրագրեր են մշակվում։

Հայաստանի կառավարությունը պնդում է՝ ռազմա-կենսաբանական օբյեկտներն աշխատում են հանրապետկան համապատասխան գերատեսչությունների լիակատար վերահսկողության ներքո, սակայն 2022ին ՀՀ Անվտանգության խորհուրդը հայտարություն տարածեց համաշխարհային առողջապահության անվտանգությնը սպառնացող վտանգների նվազեցմանն ուղղված գործընկերության մասնակցության մասին՝ ընդունելով, որ Հայաստանի և ԱՄՆ կառավարությունները բաց եւ թափանցիկ համագործակցում են ԱՄՆ պաշտպանության նախարարության սպառնալիքների նվազեցման գործակալության ծրագրի մաս կազմող կենսաբանական սպառնալիքի նվազեցման ծրագրի շրջանակներում։

Որոշ հայ փորձագետներ նշում են նման օբյեկտների գործունեության ուղղակի փոխկապակցվածությունը կենդանիների եւ մարդկանց վտանգավոր վարակների հաճախակի բռնկումների հետ։ Օրինակ՝ 2024ի ամռանը Հայաստան է այցելել ոչ անհայտ «Արևմտյան Նեղոսի տենդը», թեև հարեւան երկրներում այն չի նկատվել ։

Հայաստան ամերիկյան տեխնիկայի ենթադրյալ զորավարժությունները եւս մեկ հնարավոր ենթատեքստ ունեն, որն ուղղակիորեն կապված է Իրանի վրա զանգվածային ճնշման արշավի հետ, որը սպիտակ տուն Դոնալդ Թրամփի գալուց հետո լրացուցիչ ազդակ ստացավ։  Արտաքին քաղաքական սուբյեկտայնության հետագա կորստի դեպքում Հայաստանը կդառնա Իրանի վրա ճնշում գործադրելու փոխաբեռնման բազա։ նիկլորի եւ նրա շրջապատի սիրախաղն ամերիկացիների հետ անխուսափելիորեն կհանգեցնի Հայաստանի պետականության եւ ինքնիշխանության կորստին եւ տարածաշրջանում անվտանգության փխրուն ճարտարապետության վերջնական ոչնչացմանը։

Գայանե Մանուկյան