|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է «Սթրայքբոլի գործով»՝ Անդրանիկ Չամիչյանի կալանքի անփոփոխ թողնելու որոշման մասին։
«Դատավոր Լուսինե Ալավերդյանը մերժել է ամենաերիտասարդ քաղբանտարկյալ Անդրանիկ Չամիչյանի կալանքի դեմ մեր բողոքը։ Գործը այն աստիճան աբսուրդային է, որ ես, տեսած լինելով ամեն տեսակ աբսուրդ, մեծ հույս ունեի, որ Անդրանիկը կալանքը կրելու է գոնե տնային պայմաններում։ Էն էլ՝ չէ։
Այս աբսուրդային գործով 18-ամյա երիտասարդը բանտում է մնալու առնվազն մինչև սեպտեմբերի 8-ը»,- գրել է Ռուբեն Մելիքյանը։