Միասին կարող ենք
կարևոր
4438 դիտում, 9 ամիս առաջ - 2025-08-08 22:50
Քաղաքական

Թրամփի մոտ հավաքույթների նախօրեին. Բաքվի ինքնագովեստը և Վաշինգտոնի հետ հավասարեցումը

Թրամփի մոտ հավաքույթների նախօրեին. Բաքվի ինքնագովեստը և Վաշինգտոնի հետ հավասարեցումը
Հռչակվել են Ադրբեջանի «նոր աշխարհաքաղաքական իրողությունները»
Վաշինգտոնում ընթանում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ բանակցությունները Թրամփի հետ։ Եռակողմ ձեւաչափով այս հանդիպումից առաջ Սպիտակ տան տերը առանձին խորհրդակցություններ է անցկացրել։  Սպասվում է համատեղ հայտարարություն։ Թե ինչի մասին է այն լինելու, դեռ պարզ չէ։ Որոշ աղբյուրներ պնդում են՝ դա կլինի միայն մտադրությունների հուշագիր, որում կողմերը հերթական անգամ կհայտարարեն խաղաղության հասնելու իրենց ցանկության մասին։

Մինչդեռ Բաքվում ալիեւի՝ Վաշինգտոն մեկնած այցը դիտարկվում է բոլորովին այլ՝ գլոբալ տեսանկյունից, որպես Ադրբեջանի նոր քաղաքական կուրսի յուրատեսակ հռչակագիր, ուստի, հայտարարվում է՝ այն կրում է «պատմական բնույթ»: Այս մասին է վկայում այս թեմայով օգոստոսի 6-ին Azertag պետական գործակլության կողմից հրապարակված վերլուծական մեծ հոդվածը, որն ինքնին խոսուն է. «նախագահ ալիեւի այցը ԱՄՆ. աշխարհաքաղաքական նոր իրողությունների հաղթարշավը»:

«Ադրբեջանի հանրապետության նախագահի սպասվող այցը ԱՄՆ, – պաթոսով հաղորդում է պաշտոնական կայքը, – առանձնահատուկ նշանակություն է ներկայացնում ոչ միայն ադրբեջանա-ամերիկյան երկկողմ հարաբերությունների տեսանկյունից, այլեւ տարածաշրջանային կայունության եւ գլոբալ անվտանգության համատեքստում։ Այցը իրականացվելու է Թրամփի պաշտոնական հրավերով եւ այդ առումով կրում է պատմական բնույթ: Ակնկալվում է՝ նախագահների բարձր մակարդակի բանակցություններում կքննարկվեն քաղաքկան, տնտեսական եւ անվտանգության ոլորտներում համագործակցութայն ընդլայնման, էներգետիկ եւ տրանսպորտային նախագծերում ռազմավարական գործընկերության ամրապնդման, ինչպես նաեւ Հարավային Կովկասում խաղաղ գործընթացի առաջմղման հարցերը: Այս այցը եւս պետք է գնահատել որպես կարեւոր հանգրվան Ադրբեջանի միջազգային հեղինակության աճի եւ տարածաշրջանում հավասարակշռված, միեւնույն ժամանակ պրոակտիվ արտաքին քաղաքական կուրսի շարունակման տեսանկյունից… Այցի ռազմավրական նշանակությունը որոշող առանցքային կետերից մեկը նրա ձեւավորումն է երկու հիմնական ուղղություններով. Մի կողմից՝ Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկկողմ հարաբրությունների խորացումը քաղաքական, տնտեսական եւ անվտանգության ոլորտներում, մյուս կողմից՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ընթացիկ խաղաղության օրակարգի քննարկումը»։

Այսպիսով, պետական գործակալության այս նյութը իսկապես կարելի է գնահատել ոչ թե պարզապես որպես մեկնաբանություն դեպի Վաշինգտոն Թրամփին խոնարհվելու առաջիկա ուղեւորության վերաբերյալ, այլ որպես Բաքվի նոր քաղաքական կուրսի պաշտոնական հռչակում, ինչը նրա ներկայիս ղեկավարության կողմից դիտարկվում է որպես «նոր աշխարհաքաղաքական իրողությունների հաղթանակ»: Azertag – ի գնահատմամբ՝ վերջին շրջանում Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների միջեւ հարաբերությունները «որակական նոր մակարդակի են հասել՝ ռազմավարական դաշնակցության։ Թրամփի երկրորդ նախագահության շրջանում առաջին պլան է մղվել Ադրբեջանի դերը Հարավային Կովկասի վերաբերյալ Վաշինգտոնի քաղաքականությանոիթյոնում: Էներգետիկ անվտանգության, տարածաշրջանային կայունության եւ հակաահաբեկչակն համագործակցության ոլորտներում փոխադարձ հետաքրքրության աճը պայմանավորել է երկու երկրների միջեւ հարաբերությունների անցումը ավելի խորը եւ փոխվստահության վրա հիմնված հարթակի: Ներկայիս այցը հենց պետք է դիտարկել որպես այս աճող դինամիկայի շարունակություն եւ կարեւոր քաղաքական քայլ, որը կարող է հիմք դնել նոր ռազմավարական փուլի համար»:

Բայց որն է այդ նոր փուլի էությունը պաշտոնական Բաքվի տեսանկյունից։  Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական գործընկերությունը կառուցվում է երեք հիմնական սկզբունքների վրա, բացատրում է Azertag-ը՝ որպես գլխավոր առաջնահերթություն առաջին տեղում դնելով էներգետիկայի եւ առեւտրի հարցերը։ «ԱՄՆ-ի աջակցությունը կարեւոր դեր է խաղում Կասպյան տարածաշրջանի էներգետիկ ռեսուրսների անվտանգ եւ արդյունավետ տեղափոխման ոլորտում դեպի արեւմտյան շուկաներ։ Մասնավորապես, Թրամփի վարչակազմի քաղքական եւ դիվանագիտական աջակցությոնը ռազմավարական նշանակություն ունեցավ Տրանսադրիատիկ խողովակաշարի (ТАР) նախագծի հաջող իրականացման համար: Թրամփի պրագմատիկ էներգետիկ քաղաքականությունը նպաստեց Եվրոպայի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը եւ Ադրբեջանի համար պայմաններ ստեղծեց նոր տնտեսական հնարավորությունների բացման համար», - պնդում է գործակալությունը, թեեւ, հայտնի է, իրականում ԱՄՆ-ի այդ «պրագմատիկ» քաղաքականությունը Եվրոպայի համար վերածվեց մեծ խնդիրների, արտադրության անկման, էներգառեսուրսների կտրուկ թանկացման եւ, ի վերջո, մայրցամաքի փաստացի ապաինդուստրիալացման:

Երկու երկրների հարաբերություններում «նոր ռազմավարական փուլի» մյուս հենասյունը անվտանգությունն ու պաշտպանությունն են. «մշտապես խորանում է համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում, ահաբեկչոթյան դեմ համատեղ պայքարում եւ փոխգործակցությունը՝ տարածաշրջանային կայունության ապահովման համար։ Սա անվտանգության ոլորտում երկու երկրների ռազմավարական շահերի եւ պարտավորությունների համապատասխանոթյան հստակ ցուցանիշ է»։

Եվ հետո Թրամփի հասցեին շռայլ գովեստներից հետո այն կտրուկ քննադատության է ենթարկվում ԱՄՆ նախկին իշխանությունները։ «Բայդեն-Բլինկենի վարչակազմի օրոք ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններում լուրջ լարվածություն է նկատվել։  Աֆղանստանում գործողությունների ավարտից անմիջապես հետո ԱՄՆ վարչակազմը, անշնորհակալ լինելով, վերակենդանացրեց 907-րդ ուղղումը՝ փորձելով այն օգտագործել որպես Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու միջոց։ ԱՄՆ Կոնգրեսի կողմից այդ ուղղման ընդունումը եւ Ադրբեջանի տարածաշրջանային քաղաքականության հասցեին անհիմն մեղադրանքները բացասաբար են անդրադարձել Վաշինգտոնի եւ Բաքվի հարաբերությունների արդյունավեության վրա: Սակայն Ադրբեջանի կառավարության սկզբունքային դիրքորոշման եւ ալիեւի հետեւողական, նպատակաուղղված դիվանագիտական ռազմավարության շնորհիվ այդ ճնշումն իրական արդյունքների չհանգեցրեց։ Ներկայումս Թրամփի վարչակազմի ղեկավարության ներքո հարաբերությունները կրկին վերընթաց են զարգանում եւ նոր հնարավորություններ են բացվում երկու երկրների միջեւ փոխշահավետ համագործակցության համար», - Բաքվում հերթական հաճոյախոսությունն են անում ԱՄՆ ներկայիս նախագահին:

Առաջնահերթություն տալով ԱՄՆ-ի հետ հարաբերություններին՝ Azertag-ն անցնում է Արեւմտյան հարեւանի հետ հարաբերությունների կարգավորմանը, ինչի համար, ըստ էության, երկու քաղաքական գործիչների, կարծես թե, հրավիրել են Վաշինգտոն․ «Ալիեւի՝ Վաշինգտոն կատարած այցի երկրորդ կրեւոր ուղղությունը կապված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ գործընթացի առաջմղման հետ։ 2020-ի հայրենական պատերազմում տարած հաղթանակով՝ ադրբեջանը Հարավային Կովկասում ձեւավորեց աշխարհաքաղաքական նոր իրողություններ, որոնք նոր հիմքեր են ստեղծում խաղաղության կառուցման համար՝ հենվելով միջազգային իրավունքի սկզբունքների վրա։ Այսօր Բաքուն, լինելով հաղթող կողմ, դարձել է տարածաշրջանում խաղաղության օրակարգը որոշող առանցքային դերակատար՝ թեւակոխելով զարգացող իրողությունները միջազգային մասշտաբով ճանաչելու եւ իրավական շրջնակներում ամրագրելու փուլ: Ադրբջանի կողմից խաղաղության պայմանագրով առաջ քաշված հիմնական պայմանները հիմնված են միջազգային իրավունքի եւ պետությունների ինքնիշխանության սկզբունքի վրա: Այդ պայմաններից առաջինը Հայաստանի հետ համատեղ ՄԱԿ-ին դիմելու հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության պաշտոնական դադարեցումն է եւ Հայաստանի Սահմանադրությունից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերացումը։  Այս պահանջները, երկկողմ հարաբերությունների կարգավորման հետ մեկտեղ, ծառայում են նաեւ տարածաշրջանում կայուն հիմքերի վրա խաղաղության եւ համագործակցության հաստատմանը:

Բացի այդ, Զանգեզուրի միջանցքի բացումը Ադրբեջանի հիմնարար իրավունքն է, որն ապահովում է նրա իրավահավասար մասնակցությունը միջազգային տրանսպորտային-տնտեսական կապերին։ Այս միջանցքի իրականացումը տարանցիկ նոր հնարավորություններ եւ երկարաժամկետ կայունության հեռանկարներ է ստեղծում ինչպես տարածաշրջանի պետոթյունների, այնպես էլ ավելի լայն աշխրահատնտեսական տարածքի համար։ Ակնկալվում է՝ ԱՄՆ-ում կայանալիք քննարկումների ընթացքում կքննարկվեն այդ հարցերի իրավական եւ տեխնիկական ասպեկտները»:

«Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ գործընթացում Թրամփի նախաձեռնությունն ու միջնորդական ջանքերը կարելի է համեմատել ժամանակակից դիվանագիտության պատմության կարեւոր նախադեպերից մեկի՝ Քեմփ Դեւիդյան համաձայնագրերի հետ, որոնք ստորագրվել են 1978ին։ Այն ժամանակ ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերի ղեկավարությամբ վերջ դրվեց Եգիպտոսի եւ Իսրայելի միջեւ բազմամյա հակամարտոթյանը եւ պատմական խաղաղության համաձայնություն ձեռք բերվեց Մերձավոր Արեւելքում։ Այդ պայմանագիրը պատմության մեջ է մտել որպես ամերիկյան դիվանագիտության ամենահաջող միջնորդական ակտերից մեկը։ Այսօր Թրամփը կարող է նմանատիպ պատմական դեր խաղալ Հարավային Կովկասում խաղաղության ապահովման գործում՝ աջակցելով ալիեւի ղեկավարությամբ առաջ քաշված կառուցողկան նախաձեռնություններին: Նրա միջնորդությունը ծառայում է ամուր կայունության եւ համագործակցության հաստատմանը ոչ միայն երկու պետությունների միջեւ, այլեւ ամբողջ տարածաշրջանում: Պետության ղեկավար ալիեւի եւ ԱՄՆ նախագահ Թրամփի միջեւ ձեւավորված փոխադարձ վստահությունն ու ուղիղ քաղաքական երկխոսությունը կարեւոր դիվանագիտական հիմք են ստեղծում այդ գործընթացի հաջող ավարտի համար:Եթե այս նախաձեռնությունը հանգեցնի իրական պայմանագրի, դա կհաստատի, որ ինչպես Թրամփի վարչակազմի, այնպես էլ Ադրբեջանի քաղաքկան կամքը կարող է օրինակելի դեր խաղալ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործում: Այսպիսով, ինչպես Քեմփ Դեւիդյան խաղաղությոյունը շրջադարձային պահ դարձավ Մերձավոր Արեւելքի համար, այնպես էլ Վաշինգտոնում սկսվող նոր փուլը կարող է պատմական շրջադարձային փուլ դառնալ Հարավային Կովկասի համար»:

«2020ի հայրենական պատերազմում տարած իր փայլուն հաղթանակով Ադրբեջանը վերջ դրեց բազմամյա օկուպացիային եւ տարածաշրջանում ձեւավորեց աշխարհաքաղաքական նոր իրողություններ։ Որպես այս փուլի շարունակություն՝ 2023ի սեպտեմբերին իրականացված 24-ժամյա տեղային հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում Ադրբեջանի տարածքում զինաթափվել են ապօրինի զինված կազմավորումները եւ վերականգնվել երկրի լիակատար ինքնիշխանությունը։ Դա կարեւոր շրջադարձային պահ է դարձել Ադրբեջանի պետականության համար ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքական եւ իրավական առումով», - հայտարարում է գործակալությունը՝ պարզաբանելով, որ «Հայաստանի հետ հարբերությունների կարգավորման եւ կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ նման «հետեւողական եւ վճռական դիվանագիտական կուրս «Բաքուն իրականացնում է՝ չնայած հայկական կողմի ապակառուցողական դիրքորոշմանը եւ նրա քաղաքական գործողւթյուններին, որոնք նախատեսված են գործընթացի ձգձգման համար»:

Գործակալությունը նշում է՝ »ալիեւի այցը Միացյալ Նահանգներ խորհրդանշական նշանակություն ունի տարիներ շարունակ փորձված կեղծ պատկերացումների ոչնչացման եւ Ադրբեջանի միջազգային հեղինակության ամրապնդման առումով։ Սա տեղեկատվական ճակատում ձեռք բերված դիվանագիտական հաղթանակ է, իր ազգային շահերը վճռականորեն պաշտպանելու ադրբեջանական պետության կարողության եւս մեկ դրսեւորում»։ «ալիեւը ոչ միայն դարձավ ղարաբաղյան երկրորդ պատերազմում փառավոր հաղթանակ տարած առաջնորդ, այլեւ պատմության մեջ մտավ որպես Հարավային Կովկասում կայուն խաղաղության գլխավոր ճարտարապետ։ .. ԱՄՆ այցի շրջանակներում կայանալիք բանակցությունները մոդելային բնույթ են կրելու ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների, այլեւ Հարավային Կովկասի տարածաշրջանի եւ միջազգային դիվանագիտության համար: Սա կլինի օրինակ, որը ցույց կտա խաղաղության հաստատման հնարավորությունը ոչ թե ուժով, այլ արդար իրավական սկզբունքներով՝ միջազգային լեգիտիմության հիման վրա»։

«Այս այցը,–հայտարարում է գործակալությունը, արդեն ինքնագովեստի էքստազի մեջ ընկնելով,–կարող է պատմության մեջ մտնել որպես ադրբեջանական դիվանագիտության հաղթանակ։ ալիեւի վճռական առաջնորդությոնն ու հեռատես քաղականությունը եւս մեկ անգամ ապացուցում են՝ Ադրբեջանը դարձել է ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ավելի լայն միջազգային համակարգի հուսալի եւ ազդեցիկ դերակատար: Հուսով ենք՝ այս այցը նոր փուլի սկիզբ կդառնա Ադրբեջանի ռազմական եւ քաղաքական հաղթանակները միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում ձեւակերպելու համար եւ հիմք կդնի խաղաղությունից դեպի զարգացում ռազմավարական ճանապարհի համար», – իր փառաբանությունն ամփոփում է Azertag-ը՝ չմանրամասնելով, թե հենց Բաքվում ինչ նկատի ունեն «Ադրբեջանի ռազմական եւ քաղաքական հաղթանակները ձեւակերպելու նոր փուլ» ասելով։

Ի դեպ, Բաքվում իզուր են թմբուկներ խփում։ «Ռոսիյսկայա գազետան» գրում է․ «Բաքվի եւ Երեւանի իրական ցանկությւնները Վաշինգտոնում քչերին են հետաքրքրում։ Ալիեւի եւ նիկլորի օվկիանոսից այն կողմ վոյաժներն ամենեւին էլ պետք չեն խաղաղության համաձայնագիր կնքելու համար։ Դրանք կազմակերպվել են ի շահ Թրամփի, որը հերթական անգամ մտադիր է իրեն խաղաղարար հայտարարել։ Վերջին կես տարվա ընթացքում Սպիտակ տան տերը (հիմնականում ամպագոռգոռ հայտարարություններով) «վերջ է դրել» արդեն մի քանի հակամարտության։ Եվ հայ-ադրբեջանական կարգավորման հարցը նրա համար ոչ այլ ինչ է, քան հերթական պլուսն է անելիքների ցանկում՝ այդքան ցանկալի Խաղաղության Նոբելյան մրցանակի ճանապարհին։Այդ նույն «պլուս» դնելով՝ էքսցենտրիկ միլիարդատերը «կմոռանա եւ Ադրբեջանի, եւ Հայաստանի, եւ Լեռնային Ղարաբաղի գոյության մասին։  Բոլոր հնարավոր խնդիրների հետ նրանք կմնան միայնակ», - միանգամայն իրավացիորեն արձանագրում է պարբերականը։

Եվ իսկապես, տարածաշրջանից շարունակում են տագնապալի լուրեր ստացվել, որոնք վկայում են այն մասին, որ լիակատար հանգստության դեռ հեռու է։ Առողջ հարաբերությունների եւ «ազատագրված տարածքների» վերականգնման համար միլիարդավոր ծախսերի ֆոնին Ադրբեջանում հարյուրավոր գյուղեր շարունակում են ապրել առանց ջրի, ճանապարհների եւ հույսի։ Այսպես, Գոբուստանի շրջանի Արաբ-Շահվերդի գյուղում բողոքի ակցիա է տեղի ունեցել. Տեղի բնակիչները հանդես են եկել խմելու ջրի բազմամյա պակասի եւ փլուզվող ենթակառուցվածքների դեմ: Ըստ չհաստատված տվյալների՝ ակցիան ցրել են ոստիկանության աշխատակիցները։ Որոշ աղբյուրներ պնդում են՝ կիրառվել է ուժ։ Սոցիալական ցանցերում տարածվում են տեսանյութեր, որտեղ տարբեր տեղանքների բնակիչներ բողոքում են ջրի սուր պակասից։ Ռեզոնանսային գրառումներից մեկում ոմն քաղաքացի ուղղակիորեն դիմում է երկրի նախագահին՝ բողոքելով ջրի հասանելիության բացակայության մասին։ «պարոն նախագահ,ջուրը մեզ չի հասնում։ Բոլորը ջուր են օգտագործում, բայց ոչ մենք: Մենք կռվել ենք հանուն հայրենիքի, իսկ հիմա ստացվում է, որ իզուր։ Ղարաբաղը վերադարձրել ենք, բայց հիմա ինչ, պետք է զղջա՞նք դրա համար։ «Նրա խոսքով՝ ծառերն ու բերքը երաշտից չորանում են, իսկ բնակիչներն ի վիճակի չեն ոռոգել կամ ապահովել նվազագույն կենսապայմաններ. «ամեն ինչ չորանում է ու այրվում։  Ծառեր, բերք- ամեն ինչ անհետանում էԵս չեմ կարող ջրել, չեմ կարող պահել: Մեզ այստեղ 30-40 մարդ է մնացել։ Հավաքեք մեզ բոլորիս եւ ուղարկեք Հայաստան։ Նրանք, ըստ երեւույթին, օրհնված հող ունեն»,- հեգնանքով ավելացնում է նա։

Թարգմանեց Գայանե Մանուկյանը։
Աղբյուրը՝ vpoanalytics.com