Փոխարժեքներ
01 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Հուլիսի 15- ին ոստիկանությունը դրամատիկ տեսանյութ էր հրապարակել ենթադրյալ կիբերհանցագործների խումբ ձերբակալելու մասին։ Դատելով կադրերից՝ ձերբակալումից առաջ անօդաչու սարքով պատուհանից հետևել են, թե գրասենյակի ներսում ինչ է կատարվում։ Ուղիղ չեն ասում, որ դրոնով է նկարած, բայց տեսախցիկի շարժումներից ու դիրքից դա հասկանալի է (շենքի հասցեն գտել եմ, այդ անկյունից չէին կարող մեկ այլ շենքից նկարահանած լինեին, որովհետև այդ գծի վրա մոտակայքում բազմահարկեր չկան)։
Այսինքն թևակոխել ենք նոր փուլ. ոստիկանությունը հնարավորություն է ստացել պատուհաններից դրոններով հետևելու տների ներսի անցուդարձին։ Ավելին, դեռ ապրիլին մեկ այլ տեսանյութով անոնս էին արել, որ դրոններով 24/7 ռեժիմով հետևելու են քաղաքին (ու ոչ միայն վթարներին կամ խցանումներին, այլ նաև հանրահավաքներին) և, ամենակարևորը, քաղաքացիների դեմքերի նույնականացում են իրականացնելու։ Հիշեցնեմ նաև, որ արդեն 2 օր է՝ օգոստոսի 9-ից ուժի մեջ է մտել Հայաստանը թվային կոնցլագերի վերածող թիվ ՀՕ-65-Ն օրենքը, որով փոփոխություններ էին մտցվել «Ոստիկանության մասին» օրենքում։
Դրանց շնորհիվ ոստիկանությունը 24/7 հասանելիություն է ստանում պետական և համայնքային հիմնարկների տեսախցիկներին, ավտոկայանատեղիների տեսախցիկներին։ Տեսահոսքերը մշակվելու են իրական ժամանակում արհեստական բանականությամբ գործիքներով։ Այնպես որ, հարգելի բանտակիցներ, բարի գալուստ «Էրմենիստան» թվային կոնցլագեր, ուր բոլորիս բերեցին աննախադեպ դեմոկրատական դրախտի սիրուն խոստումներով»: