|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
«Հարավային Կովկասը անտեր տարածաշրջա՞ն է, որ Թրամփը կարողանա վարձակալել»,- այս մասին ասել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Վելայաթին` ԱՄՆ-ում Փաշինյան-Թրամփ-ԱԼիև ստորագրված հռչակագրի մասին։ «Կովկասը աշխարհի ամենազգայուն կետերից մեկն է, և այդ ճանապարհը կդառնա ոչ թե «Թրամփի երթուղին», այլ նրա վարձկանների գերեզմանոցը»,- նշել է Վելայաթին և ընդգծել, որ այս միջանցքը կփոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը, կտեղաշարժի սահմանները և նախատեսված է Հայաստանը մասնատելու համար։
«Թրամփը, կարծես, իրեն անշարժ գույքի գործակալ է համարում, որը կարող է վարձակալել հողեր կամ ամբողջ շրջաններ։ Այս դավադրության իրականացումը կվտանգի Հարավային Կովկասի անվտանգությունը: Հետևաբար, Իրանը շեշտում է, որ կգործի տարածաշրջանային անվտանգության շահերից ելնելով՝ Ռուսաստանի հետ կամ առանց դրա, չնայած մենք կարծում ենք, որ Ռուսաստանը նույնպես ռազմավարական առումով դեմ է այս միջանցքին»,- ասել է նա։