Փոխարժեքներ
11 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Իրանական ԶԼՄ-ները մանրամասներ են հրապարակել Նիկոլ Փաշինյանի ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ այսօրվա հեռախոսազրույցից։ Tasnim գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև կնքված համաձայնագրի շրջանակներում նոր տրանսպորտային երթուղում ցանկացած օտարերկրյա ռազմական ուժի ներկայությունը բացառելով՝ Իրանի նախագահը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն կարող է Կովկասում հեգեմոնական ծրագրեր իրականացնել տնտեսական ներդրումների քողի տակ։
Դատապարտելով Թեհրանի և Երևանի միջև խոր արմատներ ունեցող և դարավոր կապերը վնասելու փորձերը՝ Փեզեշքիանն ասել է. «Որպես տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության խարիսխ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը կողջունի ցանկացած համաձայնագիր, որը կամրապնդի խաղաղությունը, հատկապես տարածաշրջանային երկրների միջև»։
Նշելով ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագիրը՝ Ադրբեջանի Հանրապետությունը Նախիջևանի հետ կապելու և ԱՄՆ-ին հարավային Հայաստանի երթուղու 99-ամյա զարգացման վարձակալության իրավունք տրամադրելու համար նախատեսված միջանցքի ստեղծման վերաբերյալ, Իրանի նախագահը ընդգծել է Հայաստանի ինքնիշխանությունը պահպանելու և այս նախագծում որևէ օտարերկրյա ռազմական և անվտանգության ուժերի ներգրավումը կանխելու անհրաժեշտությունը։
Նա Փաշինյան կոչ է արել ծայրահեղ զգուշություն և զգոնություն ցուցաբերել ամերիկյան հնարավոր միջոցառումների վերաբերյալ։ Իրանի նախագահը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն կարող է «հեգեմոնական նպատակներ» հետապնդել Կովկասում՝ տնտեսական ներդրումների և խաղաղություն ապահովելու քողի տակ։
«Պետք է համոզված լինեն, որ այն իսկապես խաղաղության և զարգացման ուղի կլինի, այլ ոչ թե արտաքին ուժերի «հեգեմոնական» նպատակների իրականացման գործիք», - ասել է Իրանի նախագահը ՀՀ վարչապետին։ Նա ընդգծեց, որ Իրանի, Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև սերտ հարաբերությունների պահպանումը պահանջում է զգուշություն, համակարգում, փոխըմբռնում, ինչպես նաև արտաքին միջամտությունից խուսափում։