|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ-TDT) գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմյուրալիևը հայտարարել է, որ ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագիրը:
Կազմակերպությունը երկու երկրների կողմից իրականացված քայլը պատմական է որակել:
Նշվում է, որ այդ համաձայնագիրը կարևոր հանգրվան է Հարավային Կովկասում մնայուն խաղաղության, կայունության և բարօրության հասնելու գործում։
Հայտարարության մեջ նաև շեշտվել է, որ կազմակերպությունը էապես աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ համաձայնագրի տեքստի նախաստորագրմանը, ինչպես նաև երկու երկրների արտգործնախարարների կողմից ԵԱՀԿ Մինսկի գործընթացին առնչվող կառույցները փակելու վերաբերյալ համատեղ կոչի ստորագրմանը։
Կազմակերպությունը համոզմունք է հայտնել, որ այս պատմական զարգացումը տարածաշրջանին կբերի երկարատև խաղաղություն։