Փոխարժեքներ
10 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Իսկ հիմա նման սցենար սպառնում է նաեւ Հայաստանին։ Փաշինյանի կառավարությունը, որն իրականացնում է Անդրկովկասյան երկիրը Ռուսաստանից եւ Իրանից դեպի Ադրբեջան, Թուրքիա եւ եվրաատլանտյան հանրություն (առաջին հերթին՝ ԱՄՆ, Եվրամիություն եւ Մեծ Բրիտանիա) աշխարհաքաղաքական վերակողմնորոշելու քաղաքկանություն, պայքարում է հայության հենասյուներից մեկի՝ Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) դեմ: Բանը հասել է նրան, որ անտեսելով պետական օրենքներն ու եկեղեցական կանոնները՝ դա պատրաստվում է տապալել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, որին նա վիրավորական անվանում է Կտրիճ Ներսիսյան:
Պետք է ասել՝ Փաշինյանի հենասյուներից մեկը աղանդավորներն են, որոնցից շատերը պատկանում են բողոքականության տարբեր հոսանքներին: Տեղեկություններ կան նաեւ Հայ Առաքելական եկեղեցու ներսում փաշինյանականների կողմնակիցների մասին։ Վառ օրինակ է Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քյարամյանը, ում որդին՝ Արգիշտի Քյարամյանը, Փաշինյանի օրոք Եղել է Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավարը:
Եվ այնուամենայնիվ, աղանդավորներն ու Առաքել Քյարամյանի նման մարդիկ Հայաստանի ներկայիս կառավարոթյան ամենահզոր դաշնակիցները չեն ՀԱԵ-ի հետ դիմակայությունում: Շատ ավելի վտանգավոր է այն, որ նիկլորի օրոք շարունակվել է Սերժ Սարգսյանի օրոք սկսված պաշտոնական Երեւանի եւ Վատիկանի համգործակցության ակտիվ զարգացումը, որի ղեկավարը Հռոմեական Կաթոլիկ եկեղեցու առաջին քահանայապետն է: Ներկա իրադարձությունները շատ հստակ ցույց են տալիս, թե ինչպես է Սուրբ Աթոռը փորձում թուլացնել ՀԱԵ-ն:
Գարեգին Բ-ի դեմ Փաշինյանի հարձակումների խորապատկերին հուլիսի 24-ին հայտնի է դարձել այն նամակի մասին, որը Հռոմի Պապ Լևոն XIV-ը հղել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին (ՀԱԵ-ում կա երկու կաթողիկոսություն՝ Էջմիածինը եւ Կիլիկիականը՝ կենտրոնով Լիբանանում՝ Անթիլիասում): Հովվապետը շնորհակալություն է հայտնել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության պատվիակությանը հովվապետության մեկնարկին նվիրված պատարագին, ինչպես նաեւ պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը Արամ Ա-ի եւ այլ հոգեւոր առաջնորդների հետ:
Այս նամակը աննշան իրադարձություն չէ: Ընդհակառակը, այն բացահայտում է մեկից ավելի խնդիրնոր։ Նախ՝ ավանդաբար Սուրբ Աթոռը շատ սառնասրտորեն էր վերաբերվում ՀԱԵ-ին: Չնայած աստվածաբանական առանձնահատկություններին՝ Հայ Առաքելական եկեղեցին շատ ավելի մոտ է Ռուս Ուղղափառ Եկեղեցուն եւ այլ տեղական ուղղափառ եկեղեցիներին, քան Հռոմեական Կաթոլիկ եկեղեցուն:Դրա համար էլ հարց է առաջանում՝ ինչի՞ հետ է կապված պապի նման ուշադրությունը Հայոց կաթողիկոսներից մեկի նկատմամբ:
Երկրորդ՝ զուտ մարդկային տեսանկյունից անհասկանալի է Լեւոն XIV կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի անտեսումը: Ներկայիս պոնտիֆիկոսն ընտրվել է մայիսի 8-ին: Հենց հաջորդ օրը Գարեգին Բ-ն Հայ Առաքելական եկեղեցու եւ ծխականների անունից շնորհավորեց Հռոմի նոր պապին ընտրվելու կապակցությամբ: Արամ Ա-ն Լեւոն XIV -ին շնորհավորել է մի փոքր ավելի ուշ՝ մայիսի 10-ին: Այնուամենայնիվ, Հռոմի պապը նամակ չի հասցեագրվում Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Ի՞նչ է դա նշանակում։ Իսկ դա նշանակում է՝ Սուրբ Աթոռն էլ կապ ունի ՀԱԵ-ի դեմ Փաշինյանի պայքարին սատարող ուժերի հետ:
Փաշինյանականների ներդրած գաղափարախոսություններից մեկն այն պնդումն է, թե ՀԱԵ-ն ռուսական ազդեցության հաղորդիչ է: Իսկ քանի որ փաշինյանականներն ամեն կերպ Թուրքիային փոխարինում են Ռուսաստանով՝ որպես հայերի դարավոր թշնամի, ապա այդ ռուսատյաց տրամաբանության շրջանակներում Էջմիածնի կապը Ռուսաստանի հետ հնչում է որպես լուրջ մեղադրանք: Բացի այդ, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հարազատ եղբայրը, Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդն է, որի կենտրոնը գտնվում է Մոսկվայում: Իմանալով փաշինյանականների քաղաքականության հակառուսական էությունը՝ դժվար չէ կռահել, որ Գարեգին Բ-ի տապալման դեպքում պաշտոնանկ կարվի նաեւ ՀԱԵ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդը: Իսկ քանի որ ՀԱԵ-ի դեմ արշավն ուղղակիորեն կապված է Հայաստանի ներսում ռուսատյացւթյան, թուրքամոլության եւ եվրատլանտիզմի քարոզչության հետ, ապա փաշինյանականների վերահսկողությունն Էջմիածնի նկատմամբ սպառնալիք կլինի Ռուսաստանի ազգային անվտանգության համար, քանի որ հազարավոր ռուսահայ հավատացյալներ կհայտնվեն ռուսատյաց ոգով գաղափարական մշակման վտանգի տակ:
Լեոն XIV-ի նամակի դեպքը բացահայտում է նաեւ Հայ Առաքելական եկեղեցու ներսում Էջմիածնի եւ Կիլիկիայի կաթողիկոսւթյունների միջեւ միասնության բացակայությունը: Չնայած հունիսի վերջին Էջմիածնում երկու կաթողիկոսների ներկայացուցիչների հանդիպմանը, հուլիսի 9-ին հրապարակվեց Արամ Ա-ի հայտարարությունը, որում կային հետեւյալ տողերը: «Ամոթ է, հազարապատիկ ամոթ, որ ներկայիս անառողջ ու ապազգային մթնոլորտը ստեղծվել է մեր սիրելի հայրենիքի՝ Հայաստանի կյանքում: Ցավոք, հայերենում բավարար բառեր չկան իմ ցավն ու վրդովմունքը նկարագրելու համար: Հատկապես խորապես ամոթալի եւ դատապարտող է ինձ համար վերջին շրջանում մեր երկրի պետական եւ հայրենաշինությամբ զբաղվող երկու կառւյցներում՝ Սուրբ Էջմիածնում եւ Ազգային ժողովում ստեղծված մթնոլորտը: Իսկապես, ցանկացած ազգի, եկեղեցու կամ կազմակերության կյանքում կարող են լինել սխալներ, բացթողումներ, բեւեռացում, առճակատում: Այնուամենայնիվ, դրանք պետք է քննարկվեն հատուկ գործընթացների շրջանակներում եւ հանգիստ միջավայրում, որպեսզի հնարավոր լինի գտնել համապատասխան լուծումներ: Ցավոք, մոտ վեց տարի հայրենիքում չեմ եղել։ Վերջին օրերին ես շատ եմ մտածել Հայաստան գալու մասին, որպեսզի կարողանամ օգնել նվազագույնի հասցնել առաջացած փոթորիկը: Սակայն Ազգային ժողովում եւ սոցիալական ցանցերում մեր բարոյական, հոգեւոր եւ ազգաին արժեքները խեղաթյուրող չհիմնավորված եւ շարունակվող հայտարարությւնները, ինչպես նաեւ կատարվող ձերբակալությունները ինձ չեն դրդում քայլերս ուղղել դեպի Հայրենիք: Այդուհանդերձ, ես միշտ հանձնառու եմ լինելու գալ հայրենիք՝ խորհրդակցելու Գարեգին Բ-ի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ վարչապետի եւ այլ պատասխանատուների հետ՝ միասին գտնելու համապատասխան լուծումներ՝ Հայաստանը ստեղծված ծանր իրավիճակից դուրս բերելու համար»:
Տարօրինակ է, բայց, չգիտես ինչու, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը հստակ գնահատական չտվեց Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին: Չէ՞ որ փաշինյանականներն Ազգային ժողովում քարոզարշավ են իրականացնում Հայ Առաքելական եկեղեցու դեմ, որին պատկանում է Արամ Ա-ն: Եվ հենց հայ հոգեւորականների դեմ բռնաճնշումներ կազմակերպած Փաշինյանն է իր կողմնկիցների հետ հակազգային քաղաքակնություն վարում՝ կապիտուլյացիայի կոչ անելով Թուրքիային եւ Ադրբեջանին: Զարմանալի է նաեւ այն, որ Արամ Ա-ն հուլիսի 9-ին գնահատական չտվեց հենց այն Նիկոլին, ով իր կողմնակիցների հետ կեղծում է Օսմանյան կայսրությունում 1915-1922 թավականնեին.Հայոց ցեղասպանության պատմությունը, որի զոհերը սրբադասվել էին Հայ Առաքելական Եկեղեցու կողմից 2015ին:
Փաստորեն ստացվում է, որ Արամ Ա– ի՝ հուլիսի 9-ի միջնորդության պատրաստակամությունը եւ Լեւոն XIV -ի նամակը նույն շղթայի օղակներն են: Ակնհայտ է՝ Վատիկանը փորձում է պառակտել Հայ Առաքելական եկեղեցին՝ Էջմիածնի եւ Կիլիկիո կաթողիկոսների միջեւ, չէ որ Արամ Ա-ն շտապում է օգնել Գարեգին Բ-ին: Այս առումով անհնար է անցնել մեկ կարեւոր փաստի կողքով: Բանն այն է, որ ըստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կայքի՝ «Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կանոնական իրավասության մեջ են մտնոմ Լիբանանի, Սիրիայի, Կիպրոսի, Քուվեյթի եւ Պարսից ծոցի երկրների թեմերը: Կաթողիկոսարանը ձեւավորել է նաեւ ոչ կանոնական եկեղեցական կառույցներ Հունաստանում, ԱՄՆ-ում, Պարսկաստանում, Կանադայում եւ Վենեսուելայում»:
Հիշեցնենք՝ այժմ Սիրիայում իշխանության ղեկին են Թուրքիայի եւ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող նախկին ահաբեկիչները: Այլ կերպ ասած, Կիլիկիո Կաթողիկոսության թեմերի զգալի մասը հայտնվել է մի երկրի տարածքում, որտեղ իշխանության են պաշտոնական Անկարայի դրածոները: Եվ սա էլ չասած այն մասին, որ ՀԱԵ-ի ներսում գոյություն ունի Պոլսո պատրիարքարան, որը հիմնված է Ստամբուլում՝ Թուրքիային հավատարիմ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի գլխավորությամբ: Հետեւաբար, վտանգավոր իրավիճակ է ստեղծվում. ՀԱԵ թեմերի զգալի մասը հայտնվել է այն տարածքներում, որոնք այս կամ այն կերպ ենթակա են Թուրքիայի վերահսկողության, որի առաջ հալածող փաշինյանականները պատրաստ են կապիտուլյացիայի ենթարկվել: ընդ որում՝ Կիլիկիո կաթողիկոսությունը հանդես է գալիս որպես այլընտրանք Էջմիածնի կաթողիկոսությանը: Դրանով եկեղեցու ներսում պառակտում է ստեղծվում Հայաստան-Սփյուռք գծով։
Չի կարելի այս կապակցությամբ չհիշել այն, որ Հայաստանի Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով Նիկոլի քաղաքական խորհրդականն է, ժամանակին փորձել է միավորել Կիլիկիայի եւ Էջմիածնի կաթողիկոսությունները: Հետո դա ձախողվեց: Չի բացառվում՝ փաշինյանականներն էլ փորձեն նույն ճանապարհով գնալ, այսինքն՝ միավորել երկու կաթողիկոսությունները՝ Արամ Ա-ին դարձնելով Ամենայն հայոց կաթողիկոս:
Նման սցենարը լիովին համապատասխանում է Վատիկանի շահերին, քանի որ Լիբանանում բնակչության զգալի մասը կաթոլիկներ են: Պակաս կարեւոր չէ նաեւ այն, որ լիբանանցի կաթոլիկների մեջ կան նաեւ Հայ Կաթողիկե եկեղեցու հետեւորդներ: Այսինքն՝ Սուրբ աթոռի համար Հայ Առաքելական եկեղեցու ներսում պառակտումը եւ երկու կաթողիկոսությունների միավորումը Արամ Ա-ի շուրջ իդեալական տարբերակ է, քանի որ Ամենայն Հայոց պոտենցիալ Կաթողիկոսը լինելու է մի երկրում, որտեղ կաթոլիկները կարեւոր դիրք են զբաղեցնում:
Փաշինյանականներից եւ Վատիկանից բացի ովքե՞ր են մասնակցում ՀԱԵ-ի պառակտման եւ հետագա վերաձեւավորման գործընթացին:
Սա ոչ միայն Ադրբեջանն ու Թուրքիան են, որոնք ամեն կերպ աջակցում են փաշինյանականներին: Հաշվի առնելով այն, որ Լեո XIV-ը առաջին ամերիկացի պապն է, ՀԱԵ-ում պառակտման կողմնակիցներից են ԿՀՎ-ն եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, որը շարունակում է Ռուսաստանին եւ Իրանին Անդրկովկասից դուրս մղելու քաղքականությունը, միաժամանակ ագրեսիվ քաղաքականություն է վարում Մերձավոր Արեւելքում: Եվ, իհարկե, Հայ Առաքելական եկեղեցու պառակտմանը սատարում է Ֆրանսիան, որը ժամանակին դավաճանել է Կիլիկյան հայերին: Եվ բանը միայն այն չէ, որ Հինգերորդ հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնն ամեն կերպ աջակցում է Փաշինյանի կառվարությանը եւ նրա քաղաքկանությանը (օրինակ՝ հունիսի 29 - ի բանակցությունները), այլ այն, որ Լիբանանում, որտեղ գտնվում է Արամ Ա-ի նստավայրը, դեռեւս պահպանվում է ֆրանսիական էական ազդեցությունը: Այլ կերպ ասած՝ փաշինյանկաններն ընդամենը ԱՄՆ-ում, Ֆրանսիայում եւ Վատիկանում մշակված մտահղացման կամավոր կատարողներ են:
Թարգմանեց Գայանե Մանուկյանը։
Աղբյուրը՝ eadaily.com