կարևոր
5731 դիտում, 8 ամիս առաջ - 2023-08-24 13:10
Արցախ Քաղաքական

Ամեն րոպե բան է փոխվում. Արցախի ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր

Ամեն րոպե բան է փոխվում. Արցախի ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր

Վերջին օրերի հետ կապված քննարկումներ եղել են, բայց միանգամից ասել՝ հակասությունների մեջ են, կարծում եմ ճիշտ չի լինի։ Ավելի հստակ քննարկողները կպատասխանեն. անդրադառնալով Դավիթ Իշխանյան-Արայիկ Հարությունյան հարաբերությունների լարվածության մասին տարածված տեղեկություններին՝ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «ՀՅ Դաշնակություն» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը։

Հարցին՝ արդյո՞ք այդ հողի վրա ներքին պառակտում կա, Վահրամ Բալայանը նշեց՝ ամեն րոպե եւ ժամ բան է փոխվում։  

Բալայանն անդրադարձավ նաեւ Աղդամի ճանապարհով Արցախ հումանիտար բեռներ մտցնելու մասին հարցին՝ նշելով, որ հստակ տեղեկություն չունի՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Բաքվի հետ առեւտուր անելու ուղղությամբ ինչպիսի՞ քննարկումներ է ծավալում։

«Դժվար է այս մասին դիրքորոշում ասել, որովհետեւ դեռ չգիտենք, որոշում կայացրել են, թե՝ ոչ, քննարկողներից պետք է հարցնել։ Որոշակի տեղեկատվություն պետք է լինի, որպեսզի կարողանաս համապատասխան վերլուծություն կատարել»,- ասաց Բալայանն ու ընդգծեց՝ Դաշնակցությունը չի քննարկում Աղդամի ճանապարհը գործարկելու հարցը:

Պատգամավորը վստահ է՝  լավ աշխատանքի եւ համախմբման դեպքում Արցախում ստեղծված ճգնաժամը հնարավոր է լուծել։ «Մարդուն մահացած տեղից հանելուց բացի ամեն ինչ հնարավոր է անել»,- շեշտեց Բալայանը։

 

                                                                                                          Անի Նահապետյան