Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանի բոլոր եկեղեցիների զանգերն այսօր՝ ապրիլի 23-ին, ուղիղ ժամը 21:00-ին 3 րոպե կղողանջեն, ու կմարեն Երևանի և մարզերի հրապարակների, փողոցների լույսերը:
Կառավարությունը հորդորում է քաղաքացիներին նույն ժամին մարել բնակարանների լույսերը և պատուհանների մոտ միացնել հեռախոսի լույսը՝ այդպես միանալով «Լուսավառ ոգեկոչման րոպե» խորագրով ակցիային։ Այդ ընթացքում կհնչի Ռ. Պատկանյանի «Արի իմ սոխակ» երգը, և բոլորի հայացքը կուղղվի դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։
Այսօր կայանալիք յուրահատուկ ակցիային մասնակցելու կոչով քաղաքացիներին դիմել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Ժամը 21.00-ին ղողանջում են բոլոր եկեղեցիների զանգերը։ Անջատում ենք մեր բնակարանների բոլոր լույսերը եւ մեր բջջային հեռախոսների միացված լապտերները պարզում Ծիծեռնակաբերդի ուղղությամբ։ Արարողությանը կարող ենք հետեւել նաեւ եթերում»:
Կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված իրավիճակից ելնելով՝ ապրիլի 21-ից փակ է Ծիծեռնակաբերդ տանող բոլոր ճանապարհները: Ապրիլի 24-ին՝ ժամը 08:00-ից սկսած, քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից, և 0037433191500՝ արտասահմանից։ Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին` այդպիսով ազդարարելով իրենց խորհրդանշական մասնակցությունը և հարգանքի տուրքը Սուրբ նահատակների հիշատակին։