Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հուլիսի 20-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Նա անդրադարձել է Արցախի շուրջ ստեղծված ներկա իրավիճակին, Արցախում սկսված համաժողովրդական շարժման առանձնահատկություններին և այդ շարժման նկատմամբ ՀՀ իշխանությունների և ընդդիմության դրսևորած պահվածքին: Գնահատելով Արցախում մեկնարկած շարժումը՝ Արթուր Խաչատրյանը մասնավորապես նշել է, որ, չնայած որոշ վերապահումներին, ընդդիմությունը ողջունում է այն: «Եկել է այն պահը, որ արցախցին Նիկոլ Փաշինյանին պետք է ասի՝ մենք քո սեփականությունը չենք, մենք քեզ չենք ընտրել և չենք լիազորել մեր փոխարեն վճռել մեր ճակատագիրը»,- ասել է Արթուր Խաչատրյանը:
Ըստ պատգամավորի՝ Հայաստանի իշխանություններն ուղղակի ստում են, երբ հայտարարում են, թե իբր բոլորը, այդ թվում և Հայաստանն իրենցից առաջ են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում: Նա ընդգծել է. «Չկա նման բան: Միջազգային հանրությունը՝ ՄԽ համանախագահ երկրները, եվրոպական կառույցների ղեկավարները, բոլորը, միաբերան վկայում են, որ Նիկոլ Փաշինյանն է առաջինը Արցախը ճանաչել Ադրբեջանի սուվերենության տակ: Այդ մասին բարձրաձայնել են ՌԴ արտգործնախարարությունը, Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ԵԽ խորհրդարանական վեհաժողովի նախագահը»:
Արթուր Խաչատրյանը խոսել է նաև Արցախի հարցի վերջնական կարգավորման հնարավորությունների մասին: Նրա կարծիքով՝ արցախյան խնդրի կարգավորումը քաղաքական հարց է և չի կարելի այդ հարցի լուծումները փնտրել մարդասիրական հարթության մեջ: «Երբ քաղաքական հարցը տանում ես մարդասիրական հարթություն, այն ի սկզբանե դատապարտում ես փակման կամ սխալ լուծումների»,- նշել է Արթուր Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում