|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը, Կանտի անվան համալսարանի ուսանողների առջև ելույթ ունենալու ժամանակ, խոսելով ԼՂ խնդրի կարգավորման մասին, ասել է, որ ԼՂ խնդիրը կարող է հաղթահարվել միայն բանակցությունների միջոցով:
Ըստ Լավրովի, թեև բանակցությունների արդյունքում մշակվել են մի խումբ սկզբունքներ, այունամենայնիվ պետք է համաձայնեցնել մի շարք շատ դժվար խնդիրներ, որոնք վերաբերում են շատ նուրբ հարցերի:
«Միայն բանակցություններ, ուրիշ ճանապարհ չկա»,- ասել է նա` հավելելով. «Բանակցային երկար փուլի ընթացքում, որը տարբեր ժամանակներում տարբեր ձևեր է ընդունել, կողմերի պայմանավորվածությունները մի քանի անգամ մոտ են եղել` ձեռքի հեռավորության չափ մոտ, սակայն հետո կողմերի մոտ առաջանում էին անվստահության ինչ-որ բնազդներ: Ամեն դեպքում, պետք է շարունակել աշխատանքը»:
Լավրովը նշել է, որ Ռուսաստանը չի դադարեցնում ջանքեր թափել խնդրի կարգավորման ուղղությամբ, և որ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, լինելով Մինսկի Խմբի համանախագահող երկրներ, պարբերաբար հանդիպում են կողմերի հետ ու այդ ձևաչափի շրջանակներում շարունակելու են մտածել ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ, թե ինչպես հաղթահարել փոքր, բայց լուրջ հարցեր, որոնք մինչ այժմ համաձայնեցված չեն: