Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրապետական կուսակցությունն ու Քաղաքացիական պայմանագիրը կարող են դաշինք կնքել, որովհետև այսօրվա դրությամբ գաղափարախոսական առումով նույն հարթության վրա են. այս մասին հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` «Մենք» դաշինքի ստեղծման հուշագրի ստորագրումից հետո:
Սարգսյանն ընդգծեց, որ բարեկամական և ընկերական հարաբերությունները չեն կաշկանդի իրեն, որպեսզի իրական ընդդիմություն լինի Նիկոլ Փաշինյանին:
Նա նշեց, որ Հանարապետականն ինքն է ասում, որ իր ընկեր Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառանլուց հետո ԵԱՏՄ կողմնակից է, միջազգային հարթակներում քվեարկում է այնպես, ինչպես էդվարդ Նալբանդյանն էր ասում: «Ես էլ եմ այդպես ասում: ՀՀԿ-ն ու ՔՊ-ն կարող են դաշինք կնքել, որովհետև այսօրվա դրությամբ գաղափարական առումով նույն հարթության վրա են: Ես այլընտրանք եմ իրենց. ոչ թե իրենց հակառակորդն եմ, այլ այլընտրանքն եմ, որովհետև ասում եմ` այդ ուղին ճիշտ ուղի չէ: Դրա համար մենք այսօր դաշինք ենք կնքում «Ազատ դեմոկրատների» հետ, որը մշտապես արևմտյան արժեքների, Եվրոպայի հետ տնտեսական դաշտի, ասոցացման համաձայնագրի կողմնակից է, 1 միլիարդանոց շուկայի կողմնակիցն է, ովքեր տեսնում են, որ իրական ներդրումային գումարները Ռուսաստանում ու Ղազախստանում չեն կամ Բելառուսում, որոնք պատժամիջոնցերի տակ են, և այդ պատժամիջոցները շատ պինդ են ազդելու մեզ վրա»,- ասաց նա։
Սարգսյանը հիշեցրեց, որ այդ մասին խոսել է Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ և շարունակելու է խոսել, իսկ այսօր ձևավորված «Մենք» դաշինքը պետք է երկրին. «Ես սրա համար եմ քաղաքական դաշտում»,- եզրափակեց նա: