Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վագիֆ Խաչատրյանի առեւանգումն ունի չափազանց լուրջ վտանգներ, եւ այդ վտանգներն այլ հարթության մեջ են գտնվում։ Այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Նրան մեղադրելու են 90-ականներին պատերազմին մասնակցելու մեջ, իսկ պաշտպանները պաշտպանությունն այն ուղղությամբ են տանելու, որ նա «պատերազմական հանցագործություններ» չի կատարել։ Արդեն ֆեյսբուքն ու մամուլը Վագիֆի «պաշտպանությունն» տանում է այն ուղղությամբ, որ նա ընդամենը վարորդ է եղել ու այլ մեղքեր չունի։ Այսինքն, 91-94 թթ. պատերազմի մասնակցությունը ոչ թե հայրենիքի պաշտպանություն է, այլ հանցագործություն։
Բնականաբար, Բաքվին ձեռնտու կլինի բաց դատ կազմակերպել ու հրավիրել միջազգային դիտորդներ, անգամ պաշտպաններ, որոնք կփորձեն նրան պաշտպանել, որպես պատերազմի հետ կապ չունեցող անձ։
Մի մտեք այդ դաշտը, Վագիֆն իրավունք ուներ զենքը ձեռքին պաշտպանել իր ընտանիքն Ադրբեջանի հանցագործություններից ու լավ է արել։ Սա մեր միակ թեզը պետք է լինի, իհարկե, այս կառավարության հրաժարականից հետո, որի թեզերը համընկնում են Բաքվի թեզերի հետ»,- գրել է նա։