կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-05 15:07
Քաղաքական

Շուռնուխում իր տունը այրողն արդեն երրորդ անգամ պատերազմի մասնակից Արարատն էր․ Գորիսի փոխքաղաքապետ

Շուռնուխում իր տունը այրողն արդեն երրորդ անգամ պատերազմի մասնակից Արարատն էր․ Գորիսի փոխքաղաքապետ

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շուռնուխում իր տունը այրողը արդեն երրորդ անգամ պատերազմի մասնակից Արարատն էր` բոլորին հայտնի Աշխարհապետը։ Ինձ միշտ թվացել է, եթե ունես կամքի ուժ ու պատրաստ ես գնալ մինչև վերջ, ուրեմն կարող ես հաղթել: Պարզվում է` այդքան էլ այդպես չէ։ Պատերազմի օրերին Աշխարհապետը միշտ ամենաշատն էր ոգևորում, որ գալիս էր համայնքապետարան բոլոր դռները բացում էր, բոլորին ջերմ բարևում ու միշտ հարցնում էինք` հը ի՞նչ կա, մի գոտեպնդող բան պիտի ասեր ու հումորն էլ անպակաս էր։ Էսօր տագնապ կար ձայնի մեջ, հիասթափություն ու մեծ ցավ։ Խառը, դաժան իրականությունից սիրտդ լցվում է ։

Սովորաբար միշտ ապագան է անհանգստացնող, բայց հիմա մտածում եմ` ինչպիսի՞ն կլիներ մեր ներկան»։