|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Արարատ ու Արցախ չնկատողը, չի նկատում իր հորն ու մորը, Նիկոլ։
Նիկոլն ասում է՝ Արագածը չենք նկատում, իսկ դա նշանակում է չնկատել մեր երեխաներին։
Իսկ ո՞վ է ասում, որ չենք նկատում Արագածը։
Արագածն էլ ենք նկատում,Խուստուփն՝ էլ, Լալվարն՝ էլ … դրանք մեր սուրբ հայրենիքի անբաժան մասնիկներն են։
Բայց դու ինչո՞ւ ես հակադրում Արագածը Արարատին, Սյունիքը՝ Արցախին, ՀՀ-ն՝ Արեւմտյան Հայաստանին։
Ինչո՞ւ։
Ի՞նչ խնդիր ես լուծում։
Ուրացո՞ւմ։
Ակնհայտ է մի բան. Արարատն ու Արցախը չնկատելը, նշանակում է չնկատել սեփական հորն ու մորը։
Իսկ սեփական հորն ու մորը չնկատողին վաղը երեխաներից էլ են զրկելու»։