Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք Ադրբեջանի հետ գտնվում ենք պատերազմական իրավիճակում, որովհետև 44-օրյա պատերազմից հետո խաղաղության դարաշրջան հայտարարած երկու կողմերը և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը ականատես են լինում Ադրբեջանի կողմից անընդհատ սադրանքների և հարձակողական գործողությունների։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Ադրբեջանը հետևողականորեն սեղմում է օղակը և՛ Հայաստանի Հանրապետության շուրջ, և՛ Արցախի Հանրապետության շուրջ՝ ունենալով երկու նպատակ․ առաջինը ստանալով այն միջանցքը, որն իրենք նախատեսում են և ձգտում են Սյունիքի հատվածով կապել Նախիջևանը Ադրբեջանին և երկրորդը՝ հայաթափել Արցախը։ Հիմա նրանք կարող են ասել ամեն բան, մենք պատրաստ ենք Արցախի բնակչությանը ապահովել բոլոր տեսակ ազատությունները, բայց իրականում մենք դա տեսել ենք և՛ Խորհրդային Միության ժամանակ, և՛ Առաջին պատերազմի ժամանակ, և հիմա ենք այդ ամենը տեսնում։ երկրորդը եթե մենք գտնվում ենք Ադրբեջանի հետ պատերազմական իրավիճակում՝ դա նշանակում է, որ մենք մեր սահմանները յուրաքանչյուր սանտիմետր հատված, պետք է ուսումնասիրենք և կազմակերպենք մեր պաշտպանությունը, և այդ պաշտպանության կազմակերպման խնդիրը առաջին հերթին բանակի խնդիրն է»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ ՀՀ իշխանությունները ասում են, որ մենք պետք է փոխարինենք բանակի ստորաբաժանումները ԱԱԾ-ի ստորաբաժանումներով, բայց դա կարող են անել միայն այն դեպքում, երբ երկու հակառակորդ պետությունները դարձել են հարևան պետություններ և ուզում են խաղաղ համակեցությամբ ապրել իրար հետ, երբ կա խաղաղություն կողմերի միջև ․
«Բայց եթե դու հայտարարում ես խաղաղության դարաշրջան և ամեն ինչ անում ես, որ գնաս դրան, մյուս կողմից տեսնում ես Ադրբեջանի վարքագիծը, հռետորականանությունը, սադրանքները, մարտական գործողությունները, նշանակում է, որ մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում, ԱԱԾ-ն իր սահմանապահ կարողություններով չի կարող պաշտպանություն կազմակերպել այսօր ՀՀ սահմաններում։ Այսօրվա իշխանությունները ապրում են մի կյանքով, որ կարծես թե Հայաստանի հետ ոչինչ չի եղել։ Արցախի շուրջը, միջանցքի փակելը համապատասխան հետևությունների տեղիք պետք է տա ՀՀ իշխանություններին։ Իսկ նրանք կարող չեն, կամ չեն ուզում ճիշտ գնահատել ռազմաքաղաքական իրադրությունը»,- ասաց նա։