Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
44-օրյա պատերազմից հետո շարունակական սադրանքները, ճնշումները, պարտադրանքները Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի ղեկավարության կողմից շարունակվում են։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Այդ ճնշումների շարունակության վառ ապացույցը այն փաստաթուղթն էր, որ մենք դեկտեմբերի 2-ին Աժ-ում արտահերթ նիստով քննարկում էինք` Ադրբեջանի Միլի Միջլիսի 2022թ․-ի նոյեմբերի 8-ի հայտարարությունը, որտեղ ադրբեջանցիներն ասում են` «մենք ճիշտ ենք արել, որ պատերազմ ենք սկսել Արցախի դեմ, այնուհետև նաև Հայաստանի սահմաններում, մենք ճիշտ ենք արել, որ մեր երկաթե բռունցքը իջեցրեն ենք հակառակորդի գլխին, և ջարդել ենք իրենց». սա մեկ, և երկրորդը՝ բացահայտ կերպով նենգափոխում են Արցախի հակամարտության պատմությունը՝ փորձելով հայ ժողովրդին ներկայացնել որպես ագրեսոր, այնինչ մենք գիտենք, որ ագրեսորը այս իրավիճակում հանդիսանում է Ադրբեջանը։ Արցախյան առաջին ազատամարտը, Արցախի ժողովրդի ինքնորոշման ամբողջ գործընթացը սկսվելու սկզբնական պահում, մենք արձանագրել ենք հետևյալը, որ Խորհրդային միության ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից իրականացված կողմանակալ քաղաքականության շնորհիվ Արցախի ներսում բոլոր ենթակառույցները, շրջանները միացնող բոլոր ճանապարհները անցնում էին ադրբեջանական բնակավայրերով, իսկ Արցախյան շարժումը սկսելուց հետո այնտեղ, որտեղ չկային, կառուցվեցին, և այդ բնակավայրերը վերածվեցին խոշոր ռազմական հենակետերի»,-ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ աաջին ճնշումները Արցախի ժողովրդի ինքնորոշման այդ ռազմական հենակետերից են եղել, այդ միջշրջանային ճանապարհներում են եղել, և այնուհետև այն վեր է ածվել լայնամաշտաբ պատերազմի․ «Այնուհետև նաև զինադադարի պայմանագիրը ստորագրելուց հետո 1964թ․-ի մայիսի 12-ից հետո, այնուհետև 13,14,15 թ․-ին լայնամաշտաբ հետախուզական Դիվերսիոն գործողությունների ընթացքում, 2016 թ․-ի ապրիլյան պատերազմի ժամանակ, 2020թ․-ի 44-օրյա պատերազմի ընթացքում, և այն հանցագործությունները, որոնք ,որ կատարել են ադրբեջանցիները, փորձում են նենգափոխել և ներկայացնել, որ հայ ժողովուրդն է այն իրականացրել։ Եվ ամենակարևորը իրենք շարունակում են այդ ճնշումները՝ ասելով որ մենք ներկայացրել ենք 5 կետ հայ-ադրբեջանական հարաբերությունների ձևավորման մեջ, և այդ 5 կետերը պետք է կատարի Հայաստանը, եթե ոչ՝մենք գնալու ենք մեր խնդրի կատարմանը մինչև վերջ, մինչև «Զանգեզուրի միջանցք»։
Ընդդիմադիր գործիչը կարծում է, որ այսպիսի սադրանքները լինելու են նաև հետագայում, Արցախում , Արցախի շուրջը․ «Եթե հիշում եք, մի որոշ ժամանակ առաջ ասում էին , որ այդ ճանապարհով զենք, զինամթերք, ականներ են տեղափոխում, մեր գործընկերներից մեկը ասաց, որ սա հիմք է ստեղծում նրան, որպեսզի լայն վերահսկողութուն իրականացնեն այդ միջանցքի նկատմամբ, այնինչ նույնիսկ նոյեմբերի 9-ի ստորագրված փաստաթղթի մեջ այդ միջանցքը պետք է լինի համապատախան լայնության, և կապը Հայաստանի և Արցախի մեջ անհրաժեշտություն է։ Հիմա դեկտեմբերի 2-ին մենք ներկայացրեցինք մեր հայտարարությունը, որի մեջ, այս ամենից զատ, որ մենք դատապարտում ենք Ադրբեջանի հանցագործությունները, ներկայացնում որպես ագրեսոր, նշել էինք մի քանի կետ, որոնք անհրաժեշտություն են մեր համար՝ Արցախի ինքնորոշումը, Արցախի Հանրապետություն հասկացությունը և Հայաստանի հանձնառությունը, որ պետք է հանդիսանա անվտանգության և զարգացման երաշխավորը։ Ընդորում իշխանությունների ներկայացրած 18 կետերից 9-ը միանշանակ ընդունել ենք, 5-ի շուրջը խորհրդակցել ենք, բանակցությունների ենք գնացել, 4 կետը, որը ներկայացրել է այն հիմանական կարմիր կետերը, հիմա այս իշխանությունը չընդունեց, այս իշխանություններին թվում է թե ինչպես իրենք են ասում, որ այդ տերմինաբանությունը, այդ բառամթերքը, այդ բառապաշարը կարող է հանգեցնել սադրանքների, մենք գտնում ենք , որ ընդհակառակը՝ կուլ գնալ այդ խաղաղության կեղծ օրակարգին, որը ներկայացվել է Ադրբեջանի կողմից, հենց այնպես համաձայնվել այն թելադրանքին, որը իրենք են ներկայացնում, միակողմանի գնալ փոխզիջումների, չներկայացնել քո շահերը, չապահովել քո անվտանգությունը, ընդհակառակը, դա է Ադրբեջանի կողմից բերելու տարբեր սադրանքների, ընդ որում նաև Արցախի շուրջ»,- ասաց խմբակցության ղեկավարը։
Պատգամավորը շեշտում է՝ ՔՊ-ն ասում է, որ իրենք չպետք է Հայաստանը գրավ դնեն՝ Արցախի համար․ «Մի՞թե մենք մեր ամբողջ գործունեությունը դրա համար ենք իրականացրել Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ՝ աջակցելով, պայքարելով, կռվելով, մեր որդիները այնտեղ հերոսություններ են իրականացրել։ Սա մեր համար անընդունելի է, այնպես որ Արցախի Հանրապետության ղեկավարություն էլ ՀՀ ղեկավարության վրա հույս դնել չի կարելի, պետք է համապատասխան աշխատանք տանեն այդ ուղղությամբ, մանավանդ ՌԴ-ի և ՌԴ-ի խաղաղապահ ուժերի հրամանատարության հետ, որովհետև ՀՀ-ի իշխանությունների համար այս պահին երկրորդ հարցն է ծագում։ Նախ և առաջ այդ հայտարարությունը Դուք պետք է նախաձեռնեիք, իշխանությունը պետք է նախաձեռներ, պատասխաներ Ադրբեջանի Հանրապետության իշխանություններին, և այս ժամանակահատվածում ի՞նչ եք արել, որպեսզի Ադրբեջանը սադրանքներ չիրականացնի։ Մեր պատգամավորներից մեկը այսպիսի մի հայտարարությունը արեց, որ Երևանի կենտրոնում «Դիմադրության շարժման» հանրահավաքներ են անում, դրա համար սադրաքներ են իրականացնում, սա սխալ տեղեկություն է, նրանք Երևանի կենտրոնին չեն նայում, նրանք նայում են ՀՀ սահմաններին, որ այդ սահմանները կահավորված չէ, կարող են առաջ գնալ, բանակը չի վերականգնվել, դրա համար հանգիստ իրականացնում են այդ սադրանքները։ Եթե մեկ անգամ ստանան իրենց մռութին՝ այլևս առաջ չեն գա ո՛չ Արցախում, ո՛չ էլ ՀՀ սահմաններում»,- ասաց նա։