կարևոր
4087 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-19 16:02
Քաղաքական

Հրապարակային հայտարարում եմ՝ եթե ՀՀ-ն իր ուժերը կենտրոնացնի, ի վիճակի է պաշտպանություն իրականացնել․ Սեյրան Օհանյան

ԱԺ-ն քննարկում է Հայաստանի Հանրապետության և    Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը, որի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ հայտարարելով, որ խմբակցությունը համաձայնագրի վավերացմանը ձեռնպահ է քվեարկելու։  Նրա խոսքով՝ համաձայնագրում ավելի շատ ուշադրություն է դարձվում ՀՀ պարտավորություններին, քան՝ իրավունքներին։
Նշենք,  որ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2023թ. նոյեմբերի 20-ին:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն օրվանից, երբ Կողմերը միմյանց տեղեկացնում են ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերն ավարտելու մասին: Համաձայնագիրն ուժի մեջ կմնա մինչեւ ՀԵՄԱ-ի վերջին անձնակազմի մեկնելու օրը, որի մասին կծանուցի ՀԵՄԱ-ն:

2023թ. նոյեմբերի 23-ին ԵՄ կողմից ստացվել է ծանուցում՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ներպետական ընթացակարգերի կատարման մասին:

Մանրամասն՝ տեսանյութում։