կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-21 12:14
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս իշխանության մոտ ստացվում է ինչ-որ բաներ կազմակերպել փողոցներում, բայց ոչ սահմանի վրա․ Սեյրան Օհանյան

Սյունիքում կազմակերպված սադրանքները խոսում են այն մասին, որ այս իշխանությունները ադեկվատ որոշում չեն կարող կայացնել, այս իշխանությունների համար ավելի հեշտ ստացվում է ինչ-որ բաներ կազմակերպել փողոցներում, քաղաքներում, հրապարակներում, բայց ոչ սահմանի վրա, բայց այսօր լիակատար ինքնիշխանություն ունենալու համար առաջին հերթին պետք է սահմանները ամրապնդված լինեն՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում։

«Խոսել լիակատար անկախության մասին այսօր դժվար է, որովհետև ինքնիշխանությունը արտահայտվում է նրանով, որ ունես տարածք, բնակչություն, տնտեսություն և այդ տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության տերն ես։ Այսօր ադրբեջանցիները գտնվում են մեր սահմաններում, շատ տեղեր սադրանքներ են կազմակերպում, լկտի են պահում իրենց, մեր տարածքից դուրս չեն գալիս․ խոսել լիակատար ինքնիշխանության մասին շատ դժվար է։ Բայց ե՞րբ է եղել հայ ազգի համար դյուրին իրավիճակ, միշտ էլ պայքարի մեջ ենք եղել, միշտ դժվարություններ են եղել, և ցանկացած այսպիսի հարված պետք է փորձենք օգտագործել գոտեպնդվելու և այս իրավիճակից դուրս գալու համար»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Նա վստահ է, որ կարող ենք դուրս գալ այս իրավիճակից՝ չափից ավելի կազմակերպված պետք է լինենք, բայց այս իշխանությունները օր-օրի մեր երկիրը տանում են անկման։

«Դա ակնհայտ է, մենք հո չենք հորինում մեզանից, պատերազմում կրած պարտությունից հետո մեր հակառակորդը, որը խաղաղության թեզի ներքո փորձում է խաբկանքի մեջ գցել Հայաստանի և Արցախի Հանրապետություններին, օրըստօրե մխրճվում է մեր սահմանները, օրըստօրե սադրանքներ է կազմակերպում»,-նշեց Սեյրան Օհանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․