|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԵՐԿԻՐ-ի խնդրանքով ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` նախօրեին արած հայտարարությանը, թե «կառավարության գործելաոճը լուրջ անհարմարություններ է ստեղծում ընդդիմախոսների համար, քանի որ բացթողումներ բացահայտելու համար անհրաժեշտ է նաեւ որոշակի ինտելեկտուալ, վերլուծական աշխատանք»: Վարչապետը նաեւ նշել էր, որ մեր ընդդիմախոսներն այդ կարողությունները չունեն, եւ արդյունքում կիրառում են շատ հայտնի մեթոդ` սադրանքը:
«Վարչապետն ինտելեկտուալ կարողություններից որ զուրկ չլիներ, նրա ընդունած յուրաքանչյուր որոշում կոնֆլիկտ չէր ստեղծի հասարակության մեջ. ժողովուրդն ընդդիմադիր է իր յուրաքանչյուր որոշմանը: Թող այդ ինտելեկտուալ կարողություններով ուրիշ տեղ էքսպերիմենտներ անցկացնի: Ինչ վերաբերում է պրովոկացիային, ապա ոչ մեկն էլ իր դեմ պրովոկացիա չի անում: Պարզապես թող այնպիսի որոշումներ ընդունի, որոնք ոչ թե կվատացնեն, այլ կլավացնեն մարդկանց կյանքը»,- ասաց Տ. Կարապետյանը: