կարևոր
3016 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-31 16:05
Քաղաքական

Ադրբեջանը խաղաղության խաբկանք է կազմակերպել հայկական կողմի նկատմամբ և անընդհատ սադրում է․ Սեյրան Օհանյան

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված է եղել, որ զորքերը պետք է կանգնեն այնտեղ, որտեղ ավարտել են մարտական գործողությունները, այդ պայմաններում, մեր ղեկավարությունը ցուցում է տվել Սյունիքի հատվածում զորքերը հետ քաշել, Ադրբեջանի ղեկավարությունը յուրաքանչյուր մետր առաջ գալով` պայմաններ է ստեղծում մեր սահմանների ճշգրտման գործում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Դելիմիտացիա, դեմարկացիա հետագայում իրականացնելու համար ամեն մի հողակտորը հիմք է հանդիսանում բանակցելու և շահերը առաջ տանելու համար։ Ադրբեջանի ղեկավարությունը դրա համար է ասում, ով է ասել, որ սահմանները այստեղ են, այնտեղ են, որտեղ զինվորի ոտքն է դրած»,- ասաց նա։

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին պատգամավորը նշեց, որ հակասությունը կայանում է նրանում, որ իրավիճակին չեն տրապետում և չեն կարող որոշել սստեղծված իրավիճակից առաջնահերթությունները, բայց սա նոր բան չէ։ ՀՀ ղեկավարության արտահայտած մտքերում միշտ եղել են հակասություններ, մեկը մյուսին հակասող գործողություններ։ Այն պայմաններում, որոնք պատերազմական գործողություններում հերթական սադրանքների հիմք կարող են ձևավորել, և այն պայմաններում, երբ հակառակորդի հետ գտնվում ես պատերազմական իրավիճակում, երկրի պաշտպանության խնդիրը բանակի խնդիրն է, սահմանապահ ծառայությունները կարող են ծառայությունը տանել խաղաղ պայմաններում։ Իրենք չունեն այն կարողությունները, որ հակառակորդի սադրանքներին պաշտապնությունը լիարժեք իրականացնեն»,- ասաց նա։

Խմբակցության ղեկավարը նշեց, որ պայմանավորվածությունների շրջանակներում պետք է կառուցվեր նոր ճանապարհ և այնուհետև լինեին բոլոր այդ փոփոխությունները՝ ընդ որում միջանցքի գաղափարը առաջ տանելով, պաշտպանելով․

«Միջանցքի մեջ ոչ միայն ճանապարհներն են, այլ՝ գազատար, կապի միջոց, էլէկտրագծեր, այստեղ մենք տեսնում ենք հետևյալը, որ հայկական կողմը լիարժեք այլընտրանք ճանապարհ չի կառուցել, նրանք ասում են, որ ապրիլի մեկին պետք է այդ ճանապարհը բացվեր, այդ դեպքում ի՞նչ պայմանավորվածություններ կան հակառակորդի հետ, որ այդ պայմանավորվածությունները կատարեն։ Հերթական անգամ Ալիևը խախտում է։ Ադրբեջանցիները այսօր շրջափակել են Արցախը և պայմանագիրը ստորագրելուց հետո, որքա՞ն առաջխաղացումներ են ունեցել, որքա՞ն սադրանքներ են իրականացրել։ Ո՞նց կարելի է հույս կապել հակառակորդ կողմի հետ, որը  խաղաղության խաբկանք է կազմակերպել հայկական կողմի նկատմամբ և անընդհատ սադրում է»,- ասաց նա։