|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Սահմանափակ կարողություններով երգչուհի Յուլիա Սամոյլովան կներկայացնի ՌԴ-ն «Եվրատեսիլ-2017»-ում: Նա կկատարի Flame Is Burning երգը: Այդ մասին հայտնել է ռուսական Առաջին ալիքը, որը զբաղվում է մասնակիցների ընտրությամբ:
Սամոյլովան ծնվել է 1989-ին, նա 13 տարեկանից տառապում է ողնաշարի ծանր հիվանդությամբ: Երգչուհին բազմիցս է մասնակցել մրցույթների, այդ թվում միջազգային: 2014-ին նա մասնակցել է Սոչիի Պարալիմպիկ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը, հայտնում է «Lenta.ru»-ն:
Ավելի վաղ որպես Ռուսաստանից հնարավոր թեկնածու նշվում էր նաև Ալեքսանդր Պանայոտովի անունը, սակայն ավելի ուշ նա հերքեց այդ լուրը: Փետրվարի 27-ին հայտնի դարձավ, որ կազմակերպիչ երկիրը կներկայացնի «O.Torvald» ռոք խումբը Time երգով: