Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան համաձայնագիր են ստորագրել մարմինների միջև համագործակցության մասին, հայտնում է Պետդումայի կայքը։
Բացի այդ, օրենսդիր գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Գաֆարովան նշել է, որ Բաքուն բարձր է գնահատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներդրումն այս հարցում։
Վոլոդինը հայտարարել է տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործում եվրոպական կառույցների ներգրավման անթույլատրելիության մասին՝ նշելով, որ հետպատերազմյան ամբողջ կարգավորումը պետք է հիմնված լինի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության վրա։ Նա հորդորել է ամեն ինչ անել այս պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար։
Նրա խոսքով՝ հարկավոր է լավ մտածել ստեղծված իրավիճակի մասին՝ մինչեւ Եվրախորհրդարանին եւ ԵԽԽՎ-ին դիմելը։
Պետդումայի նախագահն իր հերթին զգուշացրել է եվրոպական կառույցներին, մասնավորապես՝ Եվրախորհրդարանին եւ ԵԽԽՎ-ին տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը ներգրավելու փորձերի մասին՝ հիշեցնելով, թե ինչի է հանգեցրել նրանց գործունեությունը Ուկրաինայում։ Վյաչեսլավ Վոլոդինն ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված համաձայնագրի վրա։
«Եկեք ելնենք նրանից, որ կա որոշում՝ ընդունված պետությունների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների մակարդակով։ Մենք սրանով կառաջնորդվենք և մեր կողմից կանենք ամեն ինչ, որպեսզի այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: Իսկ նրանք, ովքեր հայտարարություններ են անում եվրոպական կառույցների ուղղությամբ, կարող են պարզապես կորցնել երկիրը: Եվրախորհրդարանին դիմելուց և այս մարմնին ինչ-որ հարցերի լուծմանը ներգրավելուց առաջ պետք է պատասխանեն՝ առհասարակ Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի մասնակցությամբ ինչ-որ սուր հարց կամ կոնֆլիկտային իրավիճակ լուծվե՞լ է։ Նման օրինակ չկա: Տեսեք, թե ինչ կատարվեց Ուկրաինայում, ինչ հայտարարություններ արեցին Գերմանիայի կանցլեր Մերկելը, իսկ հետո Ֆրանսիայի նախագահ Օլանդը։ Ինչպես հիմա պարզվեց, նրանք խաբեցին ամբողջ աշխարհին, նրանք ստեցին, նրանք ստեցին, և սկսեցին պատրաստվել պատերազմի։ Ուստի, ցանկանալով ներգրավել Եվրախորհրդարանին և ԵԽԽՎ-ին, նրանք պետք է 10 անգամ մտածեն և կշռադատեն, թե դա ինչպես կարող է ավարտվել՝ հաշվի առնելով Ուկրաինայի, Հարավսլավիայի և այլ երկրների օրինակը։ Ով ուզում է խաղաղություն, ով ցանկանում է կարգավորել իրավիճակը, պետք է ոչ միայն հեռու մնա այս քվազի խորհրդարաններից՝ ԵԽԽՎ-ից և Եվրախորհրդարանից, այլ հստակ գիտակցի, որ նրանց ներգրավումը կսրի իրավիճակը, ավելի ու ավելի շատ խնդիրներ կստեղծի։ Իսկ եթե դա անում են, ուրեմն պետք է պատասխանատվություն կրեն հետևանքների համար»,- ընդգծել է Վյաչեսլավ Վոլոդինը։