Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը, Կորեա կատարած այցի շրջանակում հունիսի 26-ին Սեուլում հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:
Արա Բաբլոյանը կարեւորել է դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական հարաբերությունները, որոնք երկու երկրների ԵԱՏՄ անդամակցության համատեքստում նոր փուլ են թեւակոխել: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է Ռուսաստանի կառուցողական դերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր: Արա Բաբլոյանը փաստել է, որ Հայաստանը կարեւորում է փոխադարձ վստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված միջոցառումները. խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների համագործակցությանը, որը հիմնված է փոխադարձ աջակցության եւ դաշնակցային համերաշխության վրա:
Արա Բաբլոյանն առաջարկել է Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների հաջորդ հանդիպումն անցկացնել Երեւանում՝ ընդգծելով Եվրասիական տարածաշրջանի պետությունների միջեւ միջխորհրդարանական կապերի ամրապնդման կարեւորությունը:
Վյաչեսլավ Վոլոդինը շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ եւ մաղթել արգասաբեր գործունեություն:
Պարոն Վոլոդինն իր խոսքում անդրադարձել է Ռուսաստանի եւ Հայաստանի խորհրդարանների միջեւ առկա համագործակցության բարձր մակարդակին՝ կարեւորելով խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը հարաբերությունների ամրապնդման եւ խորացման գործում:
Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ ԵԱՏՄ շրջանակում համագործակցության ծավալների ավելացման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել համագործակցել նոր ձեւաչափով: Վյաչեսլավ Վոլոդինը կարեւորել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ համագործակցության սերտացումը բոլոր բնագավառներում:
Հանդիպման ավարտին զրուցակիցները քննարկել են համագործակցության նոր ձեւաչափերի ներդրման անհրաժեշտությունը, դրանց զարգացման ուղիներն ու հեռանկարները: