| 
                            Փոխարժեքներ
                                                        01 11 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 5488 դիտում,
        
            5488 դիտում,  2 տարի առաջ - 2023-10-03 19:57
            2 տարի առաջ - 2023-10-03 19:57  
         
                
            Երևանը վավերացրել է Հռոմի ստատուտը. սա չմտածված, ռազմավարական առումով սխալ որոշում է, որն առաջին հերթին խնդիրներ է ստեղծելու Հայաստանի և նրա քաղաքացիների համար։ Այս մասին թելեգրամյան ալիքուն գրել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:
«Կարելի է բացատրել ցանկացած որոշում և ցանկացած բան, բայց նրանք, ովքեր դա կայացրել են, նախ պետք է պատասխանեն՝ ինչո՞ւ: Մեր երկրների միջև հարաբերությունների զարգացումը մեր ժողովուրդների՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի ընտրությունն է։ Հռոմի ստատուտի վավերացումը հակասում է սրան», - գրել է Վոլոդինը:
Խորհրդարանը 60 կողմ, 22 դեմ ձայներով վավերացրեց Հռոմի ստատուտը՝ Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը։ Նշենք, որ դեմ են քվեարկել ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները։
Հավելենք, որ սեպտեմբերի 28-ին այն միաձայն հավանության է արժանացել ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կողմից:
Հայաստանի այս քայլը Ռուսաստանը պաշտոնապես որակել էր ոչ բարեկամական իրենց նկատմամբ: Նշենք, որ ՄՔԴ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին ձերբակալելու օրդեր է տվել: