|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին համաձայնության հասնելը դարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կայացրած ամենակարևոր որոշումներից մեկը և հնարավորություն տվել խուսափելու ողբերգությունից: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը՝ ամփոփելով աշնանային նստաշրջանի արդյունքները:
«Նախագահի կողմից ընդունված ամենակարևոր որոշումներից էր Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ համաձայնագրի ձեռք բերումը: Դա հնարավորություն տվեց դադարեցնելու արյունահեղությունը, փրկելու մարդկային կյանքեր և կանխելու ողբերգությունը»,- ասել է Վոլոդինը:
Ըստ նրա՝ եթե այդ համաձայնագիրը չստորագրվեր, ապա Ռուսաստանը կստանար «ահռելի խնդիր անմիջական հարևանությամբ»: «Բայց ամենագլխավորն այն է, որ մարդիկ կարող էին զոհվել, ողբերգությունը շատ լուրջ կլիներ: Հենց այն փաստի շնորհիվ, որ նախագահը կարողացավ բանակցային սեղանի շուրջը բերել հակառակորդ կողմերին և գալ այս որոշումներին, այսօր մենք խոսում ենք իրավիճակի կարգավորման, խաղաղ գործընթացների մասին: Դա շատ կարևոր է մեր երկրի և այն քաղաքացիների կյանքի համար, որոնք վտանգի տակ էին»,- ընդգծել է Վոլոդինը: