Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը հիշել է Հայաստանի ինքնիշխանության մասին։ Այս մասին, ըստ Yerkir.am-ի, ֆեյսբուքյան իր էջում գրել է Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը՝ անդրադառնալով Վահե Գրիգորյանի տարակուսանքին Վենետիկի հանձնաժողովի անաչառության մասով։
«ՍԴ անդամ թե դատավոր Վահե Գրիգորյանը հիշել է Հայաստանի ինքնիշխանության մասին, քանի որ Վենետիկի հանձնաժողովը մտահոգվել էր առանց ՍԴ-ի եզրակացության հանրաքվե անցկացնելու խնդրով:
Իրականում ՀՀ ինքնիշխանության համար Վահե Գրիգորյանի անխոնջ պայքարն անցնում և հանգում է ՍԴ նախագահի աթոռի մոտով: Ամբողջ մի հետհեղափոխական երկիր մատի վրա պտտացնող Վահե Գրիգորյանը որոշել է մատ թափ տալ եվրոպական կառույցների վրա՝ արհամարհանքով նետելով՝ «Այդ դուք չէի՞ք, որ…»:
Այդ դո՞ւ չես, որ արդեն քանի ամիս է մեր՝ հարկատուների գումարներով բարձր աշխատավարձ ես ստանում՝ առանց մատդ մատիդ խփելու, հիմա էլ, իբր թե, անհանգստացած ես Հայաստանի ինքնիշխանությամբ: Հանգիստ նստիր տեղդ, և Եվրոպայի վրա մատ թափ տալու փոխարեն՝ աշխատանքի գնա:
Ամբողջ մի երկիր դարձել է քո հավակնությունների գերին»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանի եթերում վահե Գրիգորյանը ցավ էր հայտնել,որ շատ մարդիկ պետական այդ հասունությանը չեն հասել՝ հասկանալու համար՝ ի վերջո, ՍԴ անդամը, որ Հայաստանի ինքնիշխանության պաշտպանության վերջնական ատյանն է, ոչ մի գրոշ արժեք չունի, երբ որ իր պաշտոնի անվտանգությունը կախված է միջազգային օտարերկրյա պաշտոնյաների դիրքորոշումներից, երբ դու քո իշխանության, քո ժողովրդի ու քո հասարակության մեջ չունես այնքան պաշտպանություն և մշտապես պիտի պաշտպանություն աղերսես: